Կոնստանտին Կոսաչյով

Տեսակամուրջ` «ԵԱՏՄ երկրների երկխոսությունը և Եվրասիական ինտեգրման զարգացման ուղիները»

47
(Թարմացված է 23:35 12.07.2021)
Հուլիսի 13-ին, ժամը 19.00 - ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Մինսկ - Երևան-Նուր-Սուլթան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների երկխոսությունը և եվրասիական ինտեգրման զարգացման ուղիները» թեմայով:

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել Եվրասիայի ժողովուրդների Գլխավոր Ասամբլեայի նիստը, որտեղ ամփոփվել են կազմակերպության նախորդ 4 տարիների աշխատանքի արդյունքները և քննարկվել հետագա գործունեության ծրագրերը: Ինչպե՞ս են ԵԱՏՄ երկրների խոշոր ոչ կառավարական կազմակերպություններն օգնում եվրասիական ինտեգրմանը: Որքանո՞վ է կարևոր միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը: Ի՞նչ ուղղություններով է ընթանում միջխորհրդարանական համագործակցությունը: Այս և այլ հարցերին կպատասխանեն տեսակամուրջի մասնակիցներ`

  • ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային Խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչյովը,
  • Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Անդրեյ Բելյանինովը:

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ:

47
Բայքեր

Ասուլիս. «Ինչու են բայքերները տարբեր երկրներից գալիս Հայաստան»

33
Հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունու մամուլի ասուլիսը։

«Զարկերակը լեռներում 2021» երրորդ միջազգային բայքերական փառատոնը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը: Շորժայում անցկացվող փառատոնին  Հայաստանից բացի կմասնակցեն նաև բայքերներ հեռավոր և մերձավոր երկրներից:

«Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին փառատոնի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan  Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

33
թեգերը:
ասուլիս
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնը

Ինչպե՞ս պաշտպանել ազգային մշակույթը. ասուլիս

21
(Թարմացված է 13:34 23.07.2021)
ՀՀ Ազգային ժողովի վերջերս անցած ընտրություններում նախընտրական քարոզարշավի 25 մասնակիցներից միայն 10 կուսակցությունների և դաշինքների ծրագրերում հիշատակվել է մշակույթ բառը: Եվ միայն 2-ի մոտ են նշված այդ ծրագրերը կյանքի կոչելու մեխանիզմները։

Ազգային մշակույթը ազգային արժեք է։ Սա աքսիոմա է, բայց ինչպե ՞ս պահպանել և զարգացնել այն: Այս մասին հուլիսի 26-ին` ժամը 14։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսեն «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ու Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:

Գործընկերները, եթե ունեք հարցեր, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաեւ գրել telegram @Vardan_Aloyan.

Հեռ: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ:

21
թեգերը:
ասուլիս, Հայաստան, մշակույթ
Սոթք

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են

33
(Թարմացված է 11:12 28.07.2021)
Ոսկու հանքի շուրջ 150 աշխատակից է տարհանվել Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցների հետևանքով. աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Դեռ գիշերը, երբ սկսեցին կրակոցները, մեր աշխատակիցներին տարհանել ենք տարածքից։ Այս պահին հանքի աշխատանքը դադարեցվել է»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացնում շուրջ 150 աշխատակից, որոնք տարհանվել են. որևէ մեկը չի տուժել։ Այս պահին հանքում միայն պահակային և անվտանգության ծառայողներն են։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին նույնպես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի սահմանին հնչած անկանոն կրակոցների հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքները կանգնեցվել էին, և աշխատակիցները տարհանվել էին։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

33
թեգերը:
հանք, Սոթք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում
Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել
Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ