Արա Աբրահամյան

Արա Աբրահամյանը հրավիրում է ասուլիսի

88
(Թարմացված է 16:04 31.05.2021)
Հունիսի 2-ին` ժամը 11.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը:

ՌՀՄ Նախագահը կներկայացնի իր տպավորությունները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կներկայացնի երկրի ապագայի հետ կապված իր տեսլականը, կասի` ինչու է որոշել է ակտիվորեն մտնել քաղաքականություն:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan  Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

88
թեգերը:
ասուլիս, Արա Աբրահամյան
Մամուլի կենտրոն

«Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանի ասուլիսը

49
(Թարմացված է 09:53 14.06.2021)
Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեղի կունենա «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանի ասուլիսը։

Նա կպատմի, թե ինչպես իր ղեկավարած կուսակցությունը որոշեց մասնակցել ԱԺ ընտրություններին և ինչ սպասելիք ունի առաջիկա ընտրություններից:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

49
թեգերը:
ասուլիս
Արման Աբովյան

Արման Աբովյանն ասուլիս կտա

16
(Թարմացված է 11:14 10.06.2021)
Հունիսի 11-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մամուլի ասուլիսը։

Արման Աբովյանը կասի` ինչպես է գնահատում ընթացիկ ընտրական քարոզարշավը, կպատմի ՀՀ ԱԺ ընտրություններից իր սպասումների մասին, նաև կպատասխանի լրագրողների հարցերին:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

16
Վարդան Այվազյան

Ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը որոշի հրաժարվել մանդատներից. բացատրում է սահմանադրագետը

0
(Թարմացված է 14:36 21.06.2021)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ընտրական գործընթացին առնչվող սահմանադրական որոշ իրողությունների։

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` սահմանադրական մեծամասնության կողմից կառավարություն ձևավորելու իրավունքն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, եթե տվյալ քաղաքական ուժն ընտրություններում ստացել է քվեների առնվազն 54 տոկոսը։ Ըստ նրա` դեռ վաղ է կարծիք հայտնել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ հայտնի չեն «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքի և մյուս ուժերի մոտեցումները: Նրանք կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները և բացառված չէ, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն ընդհանրապես հրաժարվեն մանդատներից և առաջանա նոր քաղաքական ճգնաժամ։

«Այդ դեպքում խորհրդարանը կազմված կլինի միայն մեկ քաղաքական ուժից, որն, ըստ էության, կունենա լեգիտիմության հետ կապված խնդիր ու կհայտնվի ճգնաժամային իրավիճակում։ Բայց պետք է հստակեցվի, թե ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն հիմնական ընդդիմադիր միավորները։ Իրավական տեսակետից` սկզբում ընտրված պատգամավորներն են հրաժարվում մանդատից, այնուհետև ցուցակից դուրս գալու դիմում են գրում մյուսները։ Սա տեխնիկական կողմն է։ Եթե քաղաքական ուժը որոշի հրաժարվել մանդատներից, դա իրավական առումով իրագործելի է, որևէ խոչընդոտ չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի կարծիքով` ընտրություններին մասնակցած հաջորդ ուժերը չեն կարող մանդատ ստանալ, նման ընթացակարգ գոյություն չունի, քաղաքական ուժն Ազգային ժողով անցնելու համար պետք է հաղթահարի օրենքով սահմանված անցողիկ  շեմը կուսակցությունների համար` 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։ Ըստ նրա` եթե «Հայաստան» դաշինքը չհրաժարվի մանդատներից, ապա այս խորհրդարանում կլինի 105 պատգամավորի տեղ, որովհետև 101 տեղը նախատեսում է Սահմանադրությունը, որին գումարվում են չորս պատգամավորներն ազգային փոքրամասնություններից։

Իրավագետի խոսքով` Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ իշխանության և ընդդիմության փոխհարաբերակցությունը չի կարող լինել ավելին, քան 2/3–ը 1/3–ից։ Որքան էլ իշխանությունը ցանկանա ձայն ստանալ, ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի առնվազն 1/3-ը։ Եթե ամեն ինչ ընթանա իր հունով և զարգացումներ չլինեն, ապա ԱԺ–ն կունենա 105 պատգամավոր, որի 58 տոկոսը կկազմեն իշխանության ներկայացուցիչները։

Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

0
թեգերը:
ԱԺ, խորհրդարան, Ընտրություններ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ)