Սարգիս Շահազիզյան

Ասուլիս. «Ի՞նչ հարստություններ է թաքցնում Հայաստանի ընդերքը»

67
(Թարմացված է 11:44 13.04.2021)
Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանի ասուլիսը։

Հայաստանում նավթ ու գազ չկա։ Նշանակում է` մենք աղքատ երկի՞ր ենք: Ինչո՞վ է հարուստ Հայաստանի ընդերքը: Որքանո՞վ է էկոլոգիապես և տնտեսապես արդարացված մաքուր պղնձի արտադրության ամբողջական ցիկլի ստեղծումը Հայաստանում: Ի՞նչ է սպասում մեր երկրի ոսկու արդյունաբերությանը Սոթքի հանքավայրի մի մասի կորստից հետո: Սարգիս Շահազիզյանը կխոսի այս և մի շարք այլ տնտեսական ու բնապահպանական խնդիրների մասին։

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

67
թեգերը:
Սարգիս Շահազիզյան, ասուլիս
Արտակ Քամալյան

Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները

20
(Թարմացված է 16:08 15.04.2021)
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ` ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանի մասնակցությամբ:

Տեսակամրջի հիմնական թեմաները կլինեն 2021 թ. ԵԱՏՄ երկրների արդյունաբերության և ագրոարդյունաբերության զարգացման առաջնահերթ ուղղությունները:

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98) 18-06-26, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

20
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն

Տեսակամուրջ. «Սպասվու՞մ է արդյոք նոր երկրաշարժ մոտ ապագայում»

30
(Թարմացված է 13:04 14.04.2021)
Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի առցանց տեսակամուրջ՝ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան-Թբիլիսի։Կքննարկվեն մերձավոր արտասահմանում վերջերս տեղի ունեցած երկրաշարժները:

Ինչո՞ւ են ուժեղացել երկրաշարժերը մերձավոր արտասահմանում: Մոտ ապագայում սպասվու՞մ են ուժեղ ցնցումներ: Որո՞նք են երկրաշարժի կանխատեսման հետ կապված նոր մշակումները: Ճի՞շտ է, որ հետցնցումները ավելի վտանգավոր են, քան հենց երկրաշարժը:

Լրագրողների այս և այլ հարցերին կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Պյոտր Շեբալինը:

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98) 18-06-26, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

30
թեգերը:
Երկրաշարժ, ասուլիս
Жители общины Гегамасар перекрыли межгосударственную автодорогу Варденис-Карвачар (18 августа 2020). Гегаркуник

Լոռիում այնքան հանք կա, որ նորի տեղ այլևս չկա. բնակիչները բոյկոտեցին հանրային լսումները

0
Չեխերն ուզում են Լոռու մարզում նոր հանք բացել, սակայն տեղի բնակիչները դեմ են ևս մեկ հանքի ի հայտ գալուն։ Նրանք ասում են, որ Լոռին առաջին տեղում է քաղցկեղով հիվանդների ցուցանիշով` նոր հանքի կարիք ընդհանրապես չկա։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում` նրանք դեմ են, որ գյուղի մոտակայքում պղնձի հանք շահագործվի։ Այսօր հենց Մարգահովիտում հանրային լսումներ պետք է իրականացվեին հանքի բացման կապակցությամբ, սակայն համայնքի բնակիչները բոյկոտեցին լսումները։

«Միայն Լոռու մարզում այնքան հանք կա, որ նորն ավելացնելու տեղ էլ չի մնացել։ Լոռին արդեն իսկ տեսել է հանքարդյունաբերության վնասները, և մենք այլևս չենք ուզում նորը բացվի։ Հիմա, երբ զբոսաշրջությունը մարզի համար գերակա ուղղություն է, չենք կարող նոր հանքի մասին անգամ խոսել»,–ասում են բնակիչները։

Որպես հանքի ներկայացուցիչ հանրային քննարկման եկած քաղաքական գործիչ Վազգեն Խաչիկյանը, սակայն, հակառակն է պնդում` ասելով, որ հանքը Մարգահովիտից 20 կիլոմետր հեռու է լինելու և փակ է լինելու։

«Պոչամբար չի ունենալու հանքը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մինչև կես տոննա հանքաքարի մշակումը չպետք է իրականացվի պոչամբարի միջոցով. այն չոր պոչանքներ է ունենալու միայն։ Առաջին փուլում նախ երկրաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվելու, որից հետո, եթե տեսնեն այնտեղ պղինձ կա, նոր միայն կշահագործվի։ Եթե հանքի գործունեությունը վնաս լիներ, օրենքով կարգելեին»,–ասաց Խաչիկյանը` հավելելով, որ հանքի շահագործման դեպքում հանքանյութը պարզապես դուրս է բերվելու և Արարատի մարզ է տեղափոխվելու:

Խաչիկյանն ասաց, որ ինքն էլ աշխատելու է այդ հանքում, սակայն «փայ» չունի այնտեղից.  սեփականատերերը Չեխիայի քաղաքացիներ են՝ չեխեր:

Տեղում հավաքվածները հակաճառեցին Խաչիկյանին` ասելով, որ բոլոր հանքերի բացումն էլ սկսվում է առաջին փուլով` երկրաբանահետախուզական աշխատանքներով։

«Լոռու մարզն առաջին տեղում է քաղցկեղով հիվանդների ցուցանիշով` նոր  հանքի բացումն ավելի է վտանգելու իրավիճակը։ Ով գյուղացիներին համոզում է հանք բացել, տարիներ հետո գյուղացիների աջակցությունն է խնդրում, որ փակեն հանքը, քանի որ տեսնում է` առողջությանն ինչ վնասներ է տալիս»,–ասում են բնակիչները։

Նրանք նշում են, որ արդեն իսկ Թեղուտում, Ախթալայում, Շամլուղում հանքեր կան և  կիսլատայի հոտից խեղդվում են։ Համայնքի բնակիչները ասում են նաև, որ միայն երեկ են իմացել, որ հանրային քննարկում է լինելու, իսկ օրենքով նախատեսված է, որ 7 օր առաջ պետք է այդ մասին հայտնեն։

Նշենք, որ հանրային քննարկումներ տեղի չունեցան, քանի որ բնակիչներն այդպես էլ համաձայնության չեկան, իսկ քննարկման եկածները հեռացան համայնքից։

Առաջիկայում հանրային քննարկումներ պետք է իրականացվեն Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի բնակավայրերում, սակայն բնակիչներն ասում են, որ բոյկոտելու են նաև դրանք։

0
թեգերը:
բնակիչ, հանք, Լոռի, Հայաստան