Զավեն Բոյաջյան

Ասուլիս. «Ինչպիսի ֆիլմ է պետք նկարել, որ արտասահմանյան հանդիսատեսին էլ հետաքրքրի»

26
(Թարմացված է 10:58 29.03.2021)
Մարտի 30-ին` ժամը 11:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվի նոր կինոնախագիծ` կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» լիամետրաժ դրաման: Մամուլի ասուլիսը կվարի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։

Ասուլիսի մասնակիցներն են ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, սցենարիստ Նարինե Ոսկանյանը, սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանը և արտադրության խորհրդատու Հասմիկ Ավետիսյանը լրագրողներին կպատմեն նոր ֆիլմի մասին, կներկայացնեն իրենց տեսակետը, թե ինչպես ապահովել հայկական կինոյի ինտեգրումը Եվրոպական, համաշխարհային կինոհամակարգին և ստեղծել ֆիլմեր, որոնք ընկալելի կլինեն օտար հանդիսատեսին։

Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի Facebook-յան էջում և Youtube-ում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

26
թեգերը:
Հայաստան, ֆիլմ
Տաքսի

Տեսակամուրջ` տաքսի ծառայությունների թեմայով

7
Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ՝ ԵԱՏՄ երկրներում տաքսու շուկայի գործունեության և մրցակցության խախտման խնդիրների թեմայով:

Մասնակիցներ՝

- ԵԱՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչ,

- ՏԲԴ-Սկոլկովո իրավունքի և զարգացման ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Իվանով,

- «Տաքսի» միջազգային Եվրասիական վեհաժողովի մասնագիտացումների կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Շվագերուս։

Մասնագետները կպատմեն տաքսի ծառայությունների մատուցման միջսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հարցերով՝ ԵԱՏՄ երկրների ճյուղային միությունների, տաքսոմոտորային պարկերի և տաքսիների վարորդների մասնակցությամբ ԵԱՏՀ խորհրդակցության արդյունքների մասին և կպատասխանեն լրագրողների հարցերին:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

7
Սարգիս Շահազիզյան

Ասուլիս. «Ի՞նչ հարստություններ է թաքցնում Հայաստանի ընդերքը»

66
(Թարմացված է 11:44 13.04.2021)
Ապրիլի 9-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանի ասուլիսը։

Հայաստանում նավթ ու գազ չկա։ Նշանակում է` մենք աղքատ երկի՞ր ենք: Ինչո՞վ է հարուստ Հայաստանի ընդերքը: Որքանո՞վ է էկոլոգիապես և տնտեսապես արդարացված մաքուր պղնձի արտադրության ամբողջական ցիկլի ստեղծումը Հայաստանում: Ի՞նչ է սպասում մեր երկրի ոսկու արդյունաբերությանը Սոթքի հանքավայրի մի մասի կորստից հետո: Սարգիս Շահազիզյանը կխոսի այս և մի շարք այլ տնտեսական ու բնապահպանական խնդիրների մասին։

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

66
թեգերը:
Սարգիս Շահազիզյան, ասուլիս

Ռուսաստանի ԱԴԾ–ն Իվանովոյում ծայրահեղականի է ձերբակալել. տեսանյութ

0
(Թարմացված է 16:59 13.04.2021)
Տղամարդը մասնակցել է միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել արգելված կազմակերպության գաղափարախոսությունը:

Իվանովոյում «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական միավորման անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ 1985 թվականին ծնված տղամարդն անցնում է ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) հարուցված քրեական գործով։

Պարզվել է, որ նա մասնակցել է «Թաբլիգի Ջամաաթ» միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել այդ կազմակերպության գաղափարախոսությունը:

ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

Այս կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2009 թվականից։ Գերագույն դատարանը վճռել է, որ կրոնական միավորման գործունեությունն ուղղված է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը և Ռուսաստանի քաղաքացիների կրոնական խտրականությանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելուն։

ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան