Տիգրան Սարգսյան

Տեսակամուրջ. «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի մրցույթի արդյունքները, նոր նախագծեր»

46
(Թարմացված է 19:36 19.10.2020)
Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 21-ին նախատեսված ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի հետ տեսակամուրջը հետաձգվում է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։
46
Վահագն Խաչատրյան

Ասուլիս. «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա թուրքական ապրանքների արգելքը»

38
(Թարմացված է 12:54 27.10.2020)
Հոկտեմբերի 28-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց ասուլիսը:

Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որ ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և մասնավորապես ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագն Խաչատրյանը կներկայացնի խնդրի լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ իր տեսակետը։

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Վահագն Խաչատրյանին հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

38
Верховный представитель Евросоюза по иностранным делам и политике безопасности Жозеп Боррель

Եվրամիությունում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը

365
(Թարմացված է 20:08 12.10.2020)
Ավելի վաղ Եվրամիությունը հակամարտության կողմերին կոչ էր արել խստորեն պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Եվրամիության անդամ երկրների ԱԳ ղեկավարների խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք քննարկել ենք, թե ինչպես անենք, որ աջակցենք կրակի դադարեցման հարցում», - ասել է Բորելը:

Ավելի վաղ Եվրամիությունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել խստորեն պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև անհապաղ ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա առարկայական  բանակցություններին վերսկսմանը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 480 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

365
թեգերը:
Եվրամիություն, Ադրբեջան, հրադադար, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Խաղաղ ակցիա Երևանի փողոցներում. պահանջը Արցախի միջազգային ճանաչումն է. տեսանյութ
Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան
Միրզոյանը Մատվիենկոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման մասին
Сотрудники полиции преследуют демонстрантов после парада в День взятия Бастилии (14 июля 2019). Париж

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում սպանել են ոստիկանների վրա դանակով հարձակված տղամարդուն

0
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11։15 – ին, Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու ժամ անց։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հարավ–արևելքում գտնվող պատմական Պրովանս շրջանի Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Ինչպես հայտնում է Europe 1–ը, հանցագործը տեղում գնդակահարվել է։

Լրատվամիջոցի տվյալներով` տղամարդը բղավել է «Ալլահ աքբար» և սպառնացել ոստիկաններին, որոնք ի պատասխան կրակել են:

Ավինյոնում դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:15 - ին՝ Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչությունից շուրջ 2 ժամ անց։

ԶԼՄ-ների տվյալներով ՝ Ավինյոնում զոհ է դարձել երեք մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։

 

0