Վարդան Ոսկանյան

Ասուլիս. «Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի վտանգ կա՞»

33
(Թարմացված է 16:08 09.01.2020)
Հունվարի 10-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Վարդան Ոսկանյանի և Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը։

Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է: Իրանը պատերազմի եզրին է ԱՄՆ–ի հետ, Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա, Իրաքը պահանջում է իր տարածքից դուրս բերել օտարերկրյա զորքերը, Վլադիմիր Պուտինը չնախատեսված այց է կատարում Սիրիա և Թուրքիա: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, որը վերջին օրերին գտնվում էր Իրանում, կներկայացնեն տարածաշրջանային իրավիճակի հետագա զարգացման իրենց տեսլականը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

33
թեգերը:
ասուլիս, Ռուբեն Սաֆրաստյան, Վարդան Ոսկանյան