Սուրեն Սուրենյանց

Ասուլիս. «Ինչպիսին պետք է լինի նոր ընդդիմությունը Հայաստանում»

87
(Թարմացված է 11:09 03.12.2019)
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս`«Ինչպիսի՞ն պետք է լինի նոր ընդդիմությունը Հայաստանում» թեմայով:

Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների, նոր կուսակցության ստեղծման և նոր ընդդիմության մասին կխոսի քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

87
թեգերը:
ասուլիս, Սուրեն Սուրենյանց
Աղվան Վարդանյան

Ասուլիս. «13 հարց և բացահայտում»

88
(Թարմացված է 12:40 30.11.2020)
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»:

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: 

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Հարցերը կարող եք նաև ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98) 180-626, +374(91) 42-12-35։

88
Sputnik Արմենիա

Տեսակամուրջ. «Սննդային անվտանգությունը ԵԱՏՄ երկրներում»

37
(Թարմացված է 12:39 30.11.2020)
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11:30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան առցանց տեսակամուրջ «Սննդային անվտանգությունը ԵԱՏՄ երկրներում» թեմայով:

Բանախոսներ Մոսկվայից`

Անդրեյ Պոլոզկով- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և ստանդարտացման վարչության պետ,

Նատալիա Ժուկովա- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների վարչության տնօրեն։

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

37
թեգերը:
ասուլիս, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Հայ-թուրքական սահման

Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, մենք բավականին առաջ կընկնենք. Եղիշե Հովհաննիսյան

31
(Թարմացված է 23:41 01.12.2020)
«Տրանս Լոջիսթիքս Քոքազուս» տրանսպորտային առաքիչ ընկերության տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանների բացման մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը:
«Նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, միևնույն է՝ պետք է թուրքական ապրանքի հոսքը նվազեցնենք». Հովհաննիսյան

Եթե թուրքերի հետ որևէ առևտրային առնչություն ունենանք, մենք կճզմվենք: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Տրանս Լոջիսթիքս Քոքազուս» տրանսպորտային առաքիչ ընկերության տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների հոսքը դեպի Հայաստան չեղարկելու որոշմանը և սահմանների բացման հնարավորությանը:

«Նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, միևնույն է՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թուրքական ապրանքի հոսքը նվազեցնենք, որովհետև մեզ ուշքի գալու համար առնվազն 2-3 տարի է պետք, որ մենք կարողանանք մրցակցություն ունենանք իրենց ապրանքների հետ, բարդ իրավիճակ է»,- ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհների բացման հնարավորությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ պետք է շեշտը դնել Ախուրյանի վրա, թեպետ Մարգարան էլ կարող է ինչ-որ տեղ դերակատարում ունենալ:

«Մեզ ավելի շատ Ախուրյանն է օգնելու: Այդ հատվածը մեզ համար կարևոր է լինելու ոչ թե երկաթգծային, այլ կոնտեյներների տեղափոխման առումով, այսինքն՝ եթե Ախուրյանից մինչև Մերսին կոնտեյներային գնացքներ լինեն, մենք բավականին առաջ կընկնենք, Եվրոպայի ցանկացած բեռ ավելի ձեռնտու է վերցնել Մերսինից, քան Փոթիից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ճանապարհների բացման հարցում թուրքական կողմը ևս շահագրգռված կլինի:

Ո՞րն է թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել էր սահմանների բացման հնարավորությունների մասին և նշել, որ այն լայն հնարավորություն կընձեռի, որ մեր արտահանողները կարողանան իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ 

31
թեգերը:
Ճանապարհ, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ
Առաջնահերթ խնդիրը գործարարության խթանումն է. կառավարման ոլորտի մասնագետ
«Մանիպուլյացիա մի՛ արեք». Քերոբյանը պատասխանեց ադրբեջանական շուկայի հետ կապված հարցին