Sputnik Արմենիա մամուլի կենտրոն

Ասուլիս. «Ի՞նչ անել խորհրդային դարաշրջանի արձանների հետ՝ պահպանե՞լ, թե՞ քանդել»

26
Նոյեմբերի 21-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված դեկտեմբերի 15-23 Գյումրիում կայանալիք Քանդակագործության «Վերելք -2» միջազգային երիտասարդական սիմպոզիումին:

Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին կպատասխանի Գյումրու ՄԷԿ Մշակութային էքսպերիմենտալ Կենտրոն ՀԿ–ի նախագահ, Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանի հիմնադիր տնօրեն Արթուր Գևորգյանը: Կխոսվի նաև խորհրդային դարաշրջանի արձանների հետ կապված խնդիրների մասին:

2017-ից սիմպոզիումը զուգորդվում է նաև «Հետխորհրդային երկրներում և ժամանակահատվածում քաղաքաշինական գծի ու մշակույթի փոփոխություն» գիտաժողովով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

26