Ամուլսար

Մամուլի ասուլիս. «Ամուլսարի շահագործումը հղի է անկանխատեսելի հետևանքներով»

87
Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և նույն կոալիցիայի համահիմնադիր, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ և բնապահպանական հարցերով ազգային փորձագետ Սիլվա Ադամյանի մամուլի ասուլիսը:

«Մեկ առողջություն» կոալիցիան արձանագրում է, որ Ամուլսարի վերագործարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով` կենսաբազմազանության, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար:  Բանախոսներն ասուլիսում հանգամանորեն կներկայացնեն իրենց այդ տեսակետները:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով:

87
Վլադիմիր Խոտինենկո

Առցանց տեսակամուրջ. «Կինոն համաճարակի ժամանակ»

15
(Թարմացված է 11:49 08.08.2020)
Օգոստոսի 10-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա- Նուր-Սուլթան - Երևան - Քիշնև առցանց տեսակամուրջ՝ «Կինոարտադրությունը ԱՊՀ երկրներում համավարակի ժամանակ» թեմայով:

Այս և այլ հարցերի կպատասխանեն Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոն, ռեժիսոր, ՎԳԻԿ-Դեբյուտ պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Պոպովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Ս.Ա. Գերասիմովի անվան ՀՊԿԻ դերասանական արվեստանոցի ղեկավար և դասախոս Ալեքսանդր Միխայլովը, ռեժիսոր, դերասան Ալեքսանդր Ցոյը:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսը առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

15
թեգերը:
ասուլիս
«Նոա»– «Արարատ–Արմենիա» հանդիպում, արխիվային լուսանկար

Առցանց ասուլիս. «Նոա» ակումբի բյուրեղյա բարձունքը

27
(Թարմացված է 13:10 30.07.2020)
Դժվար թե մասնագետներից որևէ մեկը կարող էր պատկերացնել, որ նույնիսկ հայկական ֆուտբոլի չափանիշներով երիտասարդ «Նոա» ակումբը կդառնա Հայաստանի գավաթակիր և Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր:

Ի՞նչ դժվարություններ են հաղթահարել ֆուտբոլիստները հաջողության ճանապարհին: Ինչպե՞ս են նրանք պատրաստվում Եվրոպայի լիգային: Ի՞նչ կադրային քաղաքականություն է վարում ակումբի ղեկավարությունը: Հուլիսի 31-ին` ժամը 14:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում առցանց ասուլիսի ընթացքում հաջողության բանաձևը կբացահայտեն «Նոա» ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը և մարզական տնօրեն Հայկ Հովհակիմյանը:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

27
թեգերը:
«Նոա» ֆուտբոլային ակումբ, ասուլիս
Հայկ Մարության

Հայկ Մարությանն արձակուրդ է մեկնել

0
(Թարմացված է 13:57 11.08.2020)
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնել է, թե Հայկ Մարությանը որտեղ կանցկացնի արձակուրդը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է վերցրել։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետն արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ և արձակուրդը կանցկացնի Հայաստանում»,– Facebook-ի իր էջում գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք` Մարությանը վերջին անգամ կարճատեւ արձակուրդ էր վերցրել հուլիսի 27-31-ը ներառյալ։ Նրա խոսնակն այն ժամանակ էլ էր արձակուրդն անցկացրել Հայաստանում։

0
թեգերը:
Արձակուրդ, Հայկ Մարության, Հայաստան