Sputnik Արմենիա. արխիվային լուսանկար

«Անվան վերադարձը» միջազգային նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովի մամուլի ասուլիսը

68
Օգոստոսի 15-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիա-կենտրոնում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում անհետ կորածների որոնմամբ զբաղվող «Անվան վերադարձը» միջազգային նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովի մամուլի ասուլիսը:

Նա կանդրադառնա Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերմանական գերության մեջ հայտնված ու մահացած 711 հայ զինվորների ճակատագրին, կպատմի նրանց գերեվարվելու հանգամանքների ու Արևելյան Եվրոպայում գտնվող նրանց հուղարկավորման վայրերի մասին: Բոլոր այս տարիներին նրանք համարվել են անհետ կորած, և մինչ օրս այդ մարդկանց ճակատագրերի մասին ոչինչ հայտնի չի: Ասուլիսը տեղի կունենա Սուխում-Երևան տեսակամրջի տարբերակով, քանի որ բանախոսը ներկա պահին գտնվում է Աբխազիայում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35                                                                                   

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով:

68