Մամուլի ասուլիսի ընթացքում կխոսվի Հայ բժիշկների միջազգային համագումարի ծրագրի, ինչպես նաև էնդոպրոթեզավորման հայ մասնագետների վերապատրաստման ընթացքի մասին:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր՝ Արմեն Չարչյանը, որն այս տարի կնախագահի միջոցառումը, նույն ԲԿ-ի օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային ինստիտուտի օրթոպեդ-վնասվածքաբան Հայկ Աղաբաբյանը, «Գյումրի» ԲԿ-ի բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը:
Նշենք, որ համագումարն արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում Հայաստանում: