Բողոքի ցույց Կենդանաբանական այգու մոտ

Ասուլիս. «Կենդանաբանական այգու շուրջ հակամարտությունը նոր մակարդակի է հասնում»

44
(Թարմացված է 14:22 13.06.2019)
Հունիսի 14-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն Երևանի կենդանաբանական այգու շուրջ ծավալված հակամարտության զարգացման մանրամասները:

Երևանի կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Եթե նախկինում բողոքի ցույցերն անցկացվում էին այգու մուտքի մոտ, ապա հիմա` ՀՀ կառավարության շենքի դիմաց, եթե առաջ աղմուկը բարձրանում էր միայն տեղական մամուլում, ապա հիմա Երևանի կենդանաբանական այգու հիմնախնդիրների մասին անգլերեն ֆիլմ է նկարահանվել և ուղարկվել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին: Ի՞նչ է լինելու հետո։

Բանախոսներն են.

1. Արտյոմ Վարդանյան, Jambo էկզոպարկի հիմնադիր,

2. Երևանի կենդանաբանական այգու ակվատեռարիումի նախկին ղեկավար, կենդանաբան Կարեն Մարտիրոսյան,

3. Երևանի կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյան:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

44