«ԷՎԵՆՏՏՈՒՐԱ» ընկերությունն արդեն երրորդ տարին է` կազմակերպում է «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը։ Այս տարի հայաստանյան և արցախյան գինեգործները կներկայացնեն շուրջ 200 տեսակ գինի։
Այդ մասին, թե ինչպես կանցնեն Գինու օրերը, և ինչ նպատակներ են հետապնդում այս միջոցառման կազմակերպիչները, կպատմեն`
- «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն, «Երևանի Գինու Օրեր» միջոցառման կազմակերպիչ Մերի Բադալյանը,
- Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը,
- «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավոր ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետ Արտյոմ Ղազարյանը։
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: