Սերգեյ Մարկեդոնով

Մամուլի ասուլիս՝ նվիրված Դիլիջանում կայանալիք միջազգային գիտակրթական դպրոցի բացմանը

165
Փետրվարի 28-ին, ժամը 10.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Դիլիջանում կայանալիք «Քաղաքացիական գիտակցության զարգացում՝ Եվրասիական տարածաշրջանի պետությունների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցի բացմանը:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ, Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի և Գորչակով հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, «Ռուս-հայկական երիտասարդական միասնություն» ՀԿ–ի նախագահ Գոհար Ղումաշյանը և Դպրոցի նախագծի ղեկավար, Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս Նորայր Դունամալյանը:

Դպրոցը Հայաստանի և հետխորհրդային պետությունների 3-4-րդ կուրսի ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին և հասարակական գիտությունների ոլորտի` մինչև 30 տարեկան մասնագետներին հնարավորություն կընձեռնի գնահատելու նախկին խորհրդային հանրապետությունների հասարակական կյանքի վրա քաղաքացիական արժեքների ազդեցության աստիճանը:

Դիլիջանում բացման արարողությանը ներկա լինելու նպատակով ԶԼՄ-ների համար տրամադրվում է տրանսպորտային միջոց՝ ժ. 10:40-ին «Նացիոնալ» հյուրանոցի մոտից (Sputnik Արմենիա-ի հարևանությամբ): Հետադարձը՝ в 14:00-ին Best Western Plus Dilijan հյուրանոցից:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

165