Sputnik Արմենիա

Գենադի Օնիշչենկոյի ասուլիսը. «Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելից»

21
Դեկտեմբերի 6-ին, ժ. 17.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ՊԴ կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԲԳՌԱ ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոյի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին:

Ասուլիսի ընթացքում Գենադի Օնիշչենկոն, ով աղետի գոտում եղել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության հակահամաճարակային մասնագիտացված 4 խմբերի ղեկավարն ու համակարգողը, տարելիցի նախօրեին կանդրադառնա 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման դժվարություններին, կպատմի իրենց կատարած աշխատանքի մասին:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով:

21