Իգոր Կորոտչենկո

Առաջնագծում պաշտպանական էլեկտրոնային սարքավորումների կիրառման հեռանկարին նվիրված ասուլիս

25
Ապրիլի 18-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա տեսամիացում` նվիրված առաջնագծում պաշտպանական էլեկտրոնային սարքավորումների կիրառման հեռանկարներին:

Արդյոք առկա՞ է Ռուսաստանից զենք ձեռք բերող Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վտանգ: Այսօր գին-որակ համադրությամբ ո՞ր երկրների զենքը կարող է մրցակցել Ռուսաստանի արտադրության հետ: Գոյություն ունի՞ «ունիվերսալ» զինվոր, որը կփոխարինի հայ զինվորին առաջնագծում:

Բանախոսն է Իգոր Կորոտչենկոն` զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով:

25