«Ինչպե՞ս են ապրում հայերը Էստոնիայում` հայրենիքից հեռու». ասուլիս

42
(Թարմացված է 21:18 17.04.2018)
Ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Տալլին տեսամիացում՝ «Հայաստան-Էստոնիա. ազգերի, ավանդույթների և հավատքների փոխկապվածություն» թեմայով:

Էստոնիայում բնակվում է մոտ 2000 հայ, որոնք ձևավորել են այդ երկրի Հայերի միությունը: Ինչպե՞ս են նրանք ապրում, արդյո՞ք դժվարանում են պահպանել ազգային ինքնությունը` ապրելով հայրենիքից հեռու: Ինչպե՞ս է իրեն զգում Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանը, որին վերջերս արտաքսել էին Բաքվից:

Մասնակիցներ.

Տալլինում՝

Էստոնիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատի ղեկավար, փ.գ.դ., Տալլինի պատվավոր քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյան,

Տալլինի Հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Իվանյան,

Տալլինի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ավետիս Հարությունյան։

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131։ Բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլեկտրոնային հասցեով:

42