Անտոն Ստեպանենկո

«Սիրիայի հայ համայնքը ռուսաստանցի լրագրողի աչքերով». Անտոն Ստեփանենկոյի ասուլիսը

69
(Թարմացված է 23:35 07.04.2018)
Ապրիլի 5-ին, ժ. 12-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ռուսաստանցի հայտնի լրագրող, «Ցերեկային պարեկ», «Օլիմպիուս ինֆերնո» ֆիլմերում ժամանակակից լրագրողի հավաքական կերպարի դերում հանդես եկած, «Ռոսիա 24» հեռուստաալիքի զինթղթակից և հեռուստահաղորդավար, կինովավերագիր Անտոն Ստեփանենկոյի մամուլի ասուլիսը:

Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Սիրիայում: Սիրիան, որպես խոշոր և միջին տերությունների ուժերը չափելու ասպարեզ: Ե՞րբ խաղաղություն կտեսնի Սիրիայի ժողովուրդը:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131։ Բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով:

69
Արամ Սաֆարյան

Տեսակամուրջ. «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն` սպասումներ և հեռանկարներ»

22
(Թարմացված է 13:06 04.03.2021)
Մարտի 5–ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում Հայաստանի 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:

Խոսք կգնա նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման արդյունքում Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության կատարման արդյունքում Հայաստանի համար սպառնալիքների և մարտահրավերների մասին:

Մասնակիցներ.

Մոսկվայում`

- քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով

- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր Ազա Միգրանյան

Երևանում`

- «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյան

- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյան

- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:

Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374 (98) 180-626, +374 (91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

22
Կոնստանտին Զատուլին

Տեսակամուրջ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ

56
(Թարմացված է 20:13 02.03.2021)

Մարտի 3-ին, ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեղի կունենա տեսակամուրջ` ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ:

Հարգելի գործընկերներ: Եթե ձեզ մոտ կան հարցեր Կոնստանտին Զատուլինին, կարող եք գալ Sputnik Արմենիա մամուլի ակումբ և անմիջապես ուղղել ձեր հարցերը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook-ում և Youtube-ում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ։

56
թեգերը:
ասուլիս, տեսակապ, Կոնստանտին Զատուլին
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

19
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

19
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի