Sputnik Արմենիա

Ասուլիս. Հայաստանի խոհարարական ժառանգությունը. հայերն ինչո՞վ կարող են զարմացնել աշխարհին

21
Դեկտեմբերի 19-ին, ժ.13.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ռուս հայտնի հեռուստա- և ռադիոհաղորդավար, «Հուսահատ տանտեր» հաղորդման հեղինակ, խոհարարական և ռեստորանային մեկնաբան Լեոնիդ Զախարովի մասնակցությամբ։

Տեսակապի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • Հայկական խոհանոցի ո՞ր ուտեստները կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին
  • Հայկական տոլման և ՅՈՒՆԵՍԿՕ-ն
  • Խորհուրդներ և առաջարկություններ աշխարհի տարբեր խոհանոցներից. ինչպես համեղ և անվտանգ դիմավորել Նոր տարին

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91) 42-12-35

Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հաղորդագրություններին կարելի է բաժանորդագրվել` համապատասխան հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլեկտրոնային հասցեին։

21
Կոնստանտին Զատուլին

Տեսակամուրջ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ

48
(Թարմացված է 20:13 02.03.2021)

Մարտի 3-ին, ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեղի կունենա տեսակամուրջ` ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ:

Հարգելի գործընկերներ: Եթե ձեզ մոտ կան հարցեր Կոնստանտին Զատուլինին, կարող եք գալ Sputnik Արմենիա մամուլի ակումբ և անմիջապես ուղղել ձեր հարցերը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook-ում և Youtube-ում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ։

48
թեգերը:
ասուլիս, տեսակապ, Կոնստանտին Զատուլին
Վահագն Խաչատրյան

Տեսակամուրջ. «էներգետիկա, տարանցիկ երթևեկություն և բեռների շրջանառություն Անդրկովկասում»

50
Փետրվարի 24-ին` ժամը 15:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բաքու-Երևան-Թբիլիսի տեսակամուրջ` «էներգետիկա, տարանցիկ երթևեկություն և բեռների շրջանառություն Անդրկովկասում» թեմայով:

էներգետիկ ի՞նչ նախագծեր կարող են զգալի եկամուտներ բերել Անդրկովկասի պետությունների բյուջե: Որո՞նք են Հարավկովկասյան երկաթուղու վերականգնման հեռանկարները: Որքանո՞վ է շահութաբեր ՀԷԿ-երի կառուցումը երկրների համար: Այս և այլ հարցերի կպատասխանեն տեսակամրջի մասնակիցները`

Մոսկվայից`

- Բորիս Մարցինկևիչ. «Գեոէներգետիկա.ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր

Երևանից`

- Վահագն Խաչատրյան. տնտեսագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ 

Բաքվից`

- Էլշադ Մամեդով. UNEC- ի պրոֆեսոր, Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի փոխտնօրեն

Թբիլիսիից`

- Իոսիֆ Արչվաձե. պրոֆեսոր, տնտեսական հարցերի փորձագետ

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:

Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

 

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

50
«Եվրատեսիլ 2020»

Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները

0
(Թարմացված է 15:46 03.03.2021)
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ  Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։

Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։

Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։

Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։

Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն  500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։

Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։

«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։

0
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, Նիդեռլանդներ, մրցույթ, երգ, Եվրատեսիլ
Ըստ թեմայի
Սիրուշոն կերգի Ռիբակի հետ. վերջինս հայ երգչուհուն «Եվրատեսիլի» լեգենդ է անվանել
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ