Ցույցեր Թուրքիայում

Ասուլիս. Թուրքիայում տեղի ունեցող աննախադեպ ցույցերի բուն պատճառները

69
(Թարմացված է 16:09 11.07.2017)
Հուլիսի 12–ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Ստամբուլից Երևան ժամանած ազգությամբ թուրք գրող-հրապարակախոս-հրատարակիչ Զեյնել Աբիդին Քըզըկյափրաքի և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի համատեղ ասուլիսը։

Ասուլիսի թեման` «Վերջին օրերում Թուրքիայում տեղի ունեցող աննախադեպ քայլերթի և միլիոնանոց ցույցերի բուն պատճառները»։

Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15–ին տեղի ունեցավ բավականին լավ բեմականացված «ռազմական հեղաշրջում», ինչին հետևեց երկրում բռնատիրական կարգերի հաստատում, որն ամրագրվեց ապրիլյան հանրաքվեի «կեղծված» արդյունքներով։

Ինչպե՞ս է այժմ իրավիճակը և ինչպիսի՞ն կլինի մոտ ապագայում  թուրքական պաշտոնական քաղաքականությունը, ի՞նչպիսի զարգացումներ են հնարավոր։ Այս և հարակից այլ հարցերի պատասխանները կներկայացնեն ասուլիսի բանախոսները։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

69