Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան կիթառի միջազգային 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:
Այս տարի Կիթառի միջազգային 3-րդ փառատոնը համերգներ կանցկացնի նաև մարզերում։
Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները:
Ասուլիսի բանախոսներն են`
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը,
Paris Guitar Foundation-ի նախագահ, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ագուստին Պեսնոնը:
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։