Վիկտոր Վոդոլացկի

ԱԺ ընտրություններ. Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավարի ասուլիսը

39
(Թարմացված է 16:03 28.04.2017)
Ապրիլի 2-ին, ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկու ասուլիսը։

Ասուլիսի թեման՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի դիտորդների աչքերով»:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

 

 

39
Արամ Սաֆարյան

Տեսակամուրջ. «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն` սպասումներ և հեռանկարներ»

23
(Թարմացված է 13:06 04.03.2021)
Մարտի 5–ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում Հայաստանի 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:

Խոսք կգնա նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման արդյունքում Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության կատարման արդյունքում Հայաստանի համար սպառնալիքների և մարտահրավերների մասին:

Մասնակիցներ.

Մոսկվայում`

- քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով

- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր Ազա Միգրանյան

Երևանում`

- «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյան

- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյան

- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:

Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374 (98) 180-626, +374 (91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

23
Կոնստանտին Զատուլին

Տեսակամուրջ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ

56
(Թարմացված է 20:13 02.03.2021)

Մարտի 3-ին, ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեղի կունենա տեսակամուրջ` ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ:

Հարգելի գործընկերներ: Եթե ձեզ մոտ կան հարցեր Կոնստանտին Զատուլինին, կարող եք գալ Sputnik Արմենիա մամուլի ակումբ և անմիջապես ուղղել ձեր հարցերը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook-ում և Youtube-ում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ։

56
թեգերը:
ասուլիս, տեսակապ, Կոնստանտին Զատուլին
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

0
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

0
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ