Մարկ Կալինին

19.09. «Երիտասարդությունը հանուն ընդհանուր ապագայի» համաժողովի մեկնարկին նվիրված ասուլիս

65
(Թարմացված է 18:34 19.09.2016)
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում սեպտեմբերի 19-ին, ժամը 12։00-ին կայացավ ասուլիս` նվիրված «Երիտասարդությունը հանուն ընդհանուր ապագայի» առաջին Եվրասիական քաղաքացիական համաժողովի բացմանը, որը կանցկացվի Երևանում։ Համաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին և կավարտվի 25-ին։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն էին

«Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահրամ Եղիազարյանը,

Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը։

Միջոցառումը տեղի կունենա Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ու Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377 «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

 

65
Կոնստանտին Զատուլին

Տեսակամուրջ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ

51
(Թարմացված է 20:13 02.03.2021)

Մարտի 3-ին, ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեղի կունենա տեսակամուրջ` ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ:

Հարգելի գործընկերներ: Եթե ձեզ մոտ կան հարցեր Կոնստանտին Զատուլինին, կարող եք գալ Sputnik Արմենիա մամուլի ակումբ և անմիջապես ուղղել ձեր հարցերը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook-ում և Youtube-ում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ։

51
թեգերը:
ասուլիս, տեսակապ, Կոնստանտին Զատուլին
Վահագն Խաչատրյան

Տեսակամուրջ. «էներգետիկա, տարանցիկ երթևեկություն և բեռների շրջանառություն Անդրկովկասում»

50
Փետրվարի 24-ին` ժամը 15:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բաքու-Երևան-Թբիլիսի տեսակամուրջ` «էներգետիկա, տարանցիկ երթևեկություն և բեռների շրջանառություն Անդրկովկասում» թեմայով:

էներգետիկ ի՞նչ նախագծեր կարող են զգալի եկամուտներ բերել Անդրկովկասի պետությունների բյուջե: Որո՞նք են Հարավկովկասյան երկաթուղու վերականգնման հեռանկարները: Որքանո՞վ է շահութաբեր ՀԷԿ-երի կառուցումը երկրների համար: Այս և այլ հարցերի կպատասխանեն տեսակամրջի մասնակիցները`

Մոսկվայից`

- Բորիս Մարցինկևիչ. «Գեոէներգետիկա.ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր

Երևանից`

- Վահագն Խաչատրյան. տնտեսագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ 

Բաքվից`

- Էլշադ Մամեդով. UNEC- ի պրոֆեսոր, Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի փոխտնօրեն

Թբիլիսիից`

- Իոսիֆ Արչվաձե. պրոֆեսոր, տնտեսական հարցերի փորձագետ

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:

Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:

Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

 

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

50
Արծվիկ Մինասյան. 3 մարտի, 2021

Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան

0
Արծվիկ Միասնյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու օրենքի վիճարկումը նախագահի կողմից քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։

Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։

0