Պարալիմպիկ խաղերի մասնակիցներ

01.09. Պարալիմպիկ խաղերի մեկնարկին նվիրված ասուլիս

67
(Թարմացված է 14:56 01.09.2016)
Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում սեպտեմբերի 1-ին, 16։00-ին Պարալիմպիկ խաղերի մեկնարկին նվիրված ասուլիս կկայանա։

Ավարտվեցին Ռիո դե Ժանեյրոյի XXXI օլիմպիական խաղերը, որոնք փորձագետներն անվանում են, ժամանակի ամենաանբացատրելի խաղերից մեկը` կապված դոպինգային սկանդալների հետ։ Սեպտեմբերի 7-18-ը Ռիոյում կանցկացվեն նաև պարալիմպիկ խաղերը։ Պատրա՞ստ են պարալիմպիկ խաղերի հայ մարզիկները, ի՞նչ հույսեր են կապում այս խաղերի հետ թիմի անդամները, և ի՞նչ խնդիրներ են առկա պարալիմպիկ մարզաձևերի զարգացման գործում։

Այս և այլ հարցերի շուրջ կխոսի Հայաստանի հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, Առագաստային սպորտի հայկական պարալիմպիկ առաջին թիմի մարզիչ և հիմնադիր Սամվել Ռոստոմյանը։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 60-0130
Բջջ.` +374 (94) 18-3377

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

67