ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հինգշաբթի` փետրվարի 25-ին, ժամը 14։00-ին «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` «Պլաստիկ վիրաբուժության դրական և բացասական կողմերը» թեմայով:
Հրավիրված մասնագետները` պլաստիկ վիրաբույժն ու հոգեբանը, կխոսեն այն մասին, թե պլաստիկ վիրաբուժությունն այսօր ինչ հնարավորություններ ունի մարդկանց երիտասարդ և գեղեցիկ դարձնելու գործում, թե ովքեր են հիմնականում դիմում այս մեթոդին, ինչ բացասական կողմեր կան, նաև այն մասին, թե արդյոք մի՞շտ է այդ ցանկությունն արդարացված, թե՞ դա հաճախ պարզապես «կպչուն միտք» է մարդու համար։
Ասուլիսի բանախոսներն են`
ԵրՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, «Նաիրի» ԲԿ էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Ենոքյանը,
«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Մարտի 3-ին, ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեղի կունենա տեսակամուրջ` ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինի մասնակցությամբ:
Հարգելի գործընկերներ: Եթե ձեզ մոտ կան հարցեր Կոնստանտին Զատուլինին, կարող եք գալ Sputnik Արմենիա մամուլի ակումբ և անմիջապես ուղղել ձեր հարցերը:
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook-ում և Youtube-ում:
Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ։
էներգետիկ ի՞նչ նախագծեր կարող են զգալի եկամուտներ բերել Անդրկովկասի պետությունների բյուջե: Որո՞նք են Հարավկովկասյան երկաթուղու վերականգնման հեռանկարները: Որքանո՞վ է շահութաբեր ՀԷԿ-երի կառուցումը երկրների համար: Այս և այլ հարցերի կպատասխանեն տեսակամրջի մասնակիցները`
- Բորիս Մարցինկևիչ. «Գեոէներգետիկա.ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր
- Վահագն Խաչատրյան. տնտեսագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ
- Էլշադ Մամեդով. UNEC- ի պրոֆեսոր, Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի փոխտնօրեն
- Իոսիֆ Արչվաձե. պրոֆեսոր, տնտեսական հարցերի փորձագետ
Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:
Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են



