Пресс-центр Sputnik-Армения

Տեսակամուրջ. «ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերությունները. տեղեկատվական գործոնը»

317
Նոյեմբերի 9-ին սկսվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Երևան, որի ընթացքում նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik. Չորեքշաբթի` նոյեմբերի 11-ին, ժամը 16։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես–կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ), տեղի կունենա Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը» թեմայով։

Նոյեմբերի 9-ին սկսվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Երևան, որի ընթացքում նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

ԶԼՄ–ները շարունակում են քննարկել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը։ Անդամակցության հակասական վերաբերմունքը շատ առումներով պայմանավորված է արտասահմանյան ԶԼՄ–ների, արևմտամետ կազմակերպությունների և հիմնադրամների գործունեությամբ, որոնք հանդես են գալիս եվրասիական ինտեգրման բաց քննադատությամբ

«Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն և ժամանակակից աշխարհ»  ամենամյա լրագրողական մրցույթի նախաշեմին փորձագետները կքննարկեն, թե ինչ դեր ունի տեղեկատվական գործոնը ռուս–հայկական հարաբերությունների և ԵՏՄ շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդման գործում։

Տեսակապին Մոսկվայից կմասնակցեն.

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը,

Ռուս և վրացի ժողովուրդների միավորման հիմնադրամի նախագահ Վլադիմիր Խոմերիկինը,

–    Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի տնօրենի տեղակալ Իզաբելա Փաշինյանը,

–    «Ինֆորոս» տեղեկատվական գործակալության տնօրեն Դենիս Տյուրինը,

–    «Եվրասիական ընտրություն» միջազգային հասարակական շարժման նախագահ Ռոման Շկոլինը։

Միջոցառման երևանյան մասնակիցը կլինի Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։ Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։ Հեռախոսահամարը` +374 (94) 18-33-77։

317