Пресс-центр Sputnik-Армения

Եվրոպական և ասիական մեդիաների ութերորդ ֆորումը կանցկացվի Մոսկվայում

231
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ կազմակերպած Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-ին Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ կազմակերպած Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-ին Մոսկվայում։ ԵԱՄՖ 2015–ի թեման է «Կայուն գործընկերություն անկայուն աշխարհում»։ Ֆորումին մասնակցում են ամենահայտնի և հեղինակավոր ԶԼՄ–ների գլխավոր խմբագիրներն ու թոփ մենեջերները, խոշոր ռադիոընկերությունների և ինտերնետային պորտալների ղեկավարները, մեդիաբիզնեսի փորձագետները և հայտնի լրագրողները հետխորհրդային տարածքից 14 պետություններից (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Ադրբեջան)։

ԵԱՄՖ 2015–ի հիմնական օրակարգը նախկին ԽՍՀՄ երկրների ԶԼՄ–ների փոխգործակցությունն է տարբեր քաղաքական և տնտեսական գործընթացների պայմաններում։ Ֆորումի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն իշխանության և մեդիայի երկխոսությանը, եվրասիական ինտեգրման շրջանակում տեղեկատվական փոխգործակցության ռազմավարության մշակմանը։ Քննարկումներին սրություն կհաղորդեն ժամանակակից տեղեկատվական պատերազմները և դրանց հետևանքները, ինչպես նաև տեղեկատվական խողովակներով տարածվող սպառնալիքներին հակազդելու համար մեխանիզմներ որոնելու փորձերը։

Եվրոպական և ասիական մեդիաների ութերորդ ֆորումը կբացվի լիագումար նիստով`ռուսաստանյան առաջատար մեդիամենեջերների և հայտնի լրագրողների  մասնակցությամբ։ Ֆորումի շրջանակում նախատեսված է երեք թեմատիկ քննարկում` «Եվրասիական տեղեկատվական տարածք. մարտահրավերներ և վտանգներ», «Մեդիաարդյունաբերություն. պահպանել լսարանն ու սեփական վարկանիշը», «Կայուն գործընկերություն անկայուն աշխարհում»։

ԶԼՄ–ները կարող են հավատարմագրվել «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ պաշտոնական կայքում։

Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը բացառիկ հարթակ է հետխորհրդային տարածքում, որը մեկ տանիքի տակ է հավաքում ԱՊՀ երկրների, Բալթիկայի և Վրաստանի առաջատար մեդիափորձագետներին` մեդիաարդյունաբերության  զարգացման գործնթացների միտումները և կանխատեսումները քննարկելու համար։ Ֆորումն անցկացվում է2006 թվականից։ Առաջին չորս տարիներին ֆորումներն անցկացվել են Մոսկվայում, այնուհետև ԵԱՄՖ–ն ընդունել են Կիևը, Աստանան, Մինսկը։ Աստանայում 2011 թվականին կայացած ԵԱՄՖ–ի մասնակցիներին  ողջույնի խոսքով դիմել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Նուրսուլթան Նազարբաևը` ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը հետխորհրդային տեղեկատվական դաշտում գործընթացների դրական զարգացմամբ։ Մինսկում 2012 թվականին ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների ակումբի մասնակից լրագրողների հետ ԵԱՄՖ շրջանակում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԵԱՄՖ 2015–ը կշարունակի անցյալ տարիների ֆորումների ավանդույթները` իր հարթակը տրամադրելով բաց քննարկումների և փորձի փոխանակման համար։

231