Международный пресс-центр Sputnik-Армения

Մամուլի ասուլիս. «ՌեԱնիմանիա» միջազգային 7-րդ փառատոնը

552
(Թարմացված է 15:00 21.10.2015)
Շուտով Երևանում կմեկնարկի պատկերապատումների արվեստի և անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» միջազգային 7-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի– Sputnik. Հինգշաբթի` հոկտեմբերի 22–ին, ժամը 13։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում (Իմպերիում պլազա բիզնես–կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) կկազմակերպվի մամուլի ասուլիս` նվիրված պատկերապատումների արվեստի և անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա»  միջազգային 7-րդ փառատոնին:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա » միջազգային 7-րդ փառատոնը, որի շրջանակում մայրաքաղաքի բնակիչներին կներկայացվի ավելի քան 400 անիմացիոն ֆիլմ, որոնցից 184-ը` մրցութային:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են «ReAnimania» փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին, ռեժիսոր Դիանա Քարդումյանը, նկարիչ Տիգրան Մանգասարյանը: Լրագրողների հավատարմագրման հեռախոսահամարներն են` +374 (10) 600-134, 600-133 (ներքին` 107):

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։ Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սերգեյի Սահակյանը։ Հեռախոսահամարը` +374 (94) 18-33-77 ։

552