Пресс-центр Sputnik-Армения

Մամուլի ասուլիս. «Արվեստագետների փոխանակման նոր ծրագիր»

439
Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր 2016 թվականի հունվարին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Շաբաթ օրը` սեպտեմբերի 19–ին, ժամը 12։00–ին Sputnik–Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կկայանա «Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր» թեմայով մամուլի ասուլիս։

Նոր նախագծի նպատակը Երևանի, Բազելի և Ֆրայբուրգի միջմշակութային կապերի զարգացումն ու հիշատակված քաղաքների արվեստագետների շփման համար ավելի բարենպաստ կապերի ստեղծումն է։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`

«Մշակույթների երկխոսության» նախագահ Սոնա Հարությունյանը,

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերը,

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերը,

«Կրիստոֆ–Մերիան» հիմնադրամի մշակույթի բաժնի պետ Նատալի Ուտերներերը,

Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի գործակալության պետ Յոահիմ Կյոնեկեն։

Լրագրողների հավատարմագրման հեխառոսահամարներ` +374 (10) 600-134, 600-133 (ներքին` 107). Ծանուցումների բաժանորդագրման համար կարելի է հայտ ուղարկել h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։

Երևանում Sputnik միջազգային մամուլի կենտրոնի ղեկավար Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Բջջ.` +374 (94) 18-33-77։

439