Пресс-центр Sputnik-Армения

Մամուլի ասուլիս` նվիրված Փրկարարների օրվան

1309
(Թարմացված է 14:16 01.09.2015)
Վաղվանից մեկնարկում է Հայաստանի փրկարար ծառայության որոնողափրկարարական աշխատանքների թեստավորումը Միջազգային խորհրդակցական խմբի INSARAG (International Search and Rescue Advisory Group) ստանդարտներով

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Չորեքշաբթի` սեպտեմբերի 2–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) կկազմակերպվի ՏԿԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում կանդրադառնան լողասեզոնի փակման և INSARAG–ում Հայաստանի Փրկարար ծառայության անդամակցության հարցերին։

Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարող եք հայտ ուղարկել h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։

1309