Международный пресс-центр Sputnik-Армения

Մամուլի ասուլիս. «Հայաստանի պետական պարտքն ու տնտեսական աճը»

454
Օրերս The Guardian հեղինակավոր բրիտանական թերթը, հղում անելով Jubilee Debt Campaign–ի նոր ուսումնասիրությանը, Հայաստանը ներառել էր այն երկրների ցանկում, որոնք բախվում են պետական արտաքին պարտքի ճգնաժամի հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի– Sputnik. Հինգշաբթի` հուլիսի 16–ին, ժամը 11։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ)  տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի մամուլի ասուլիսը` «Հայաստանի պետական պարտքը և տնտեսական աճի հեռանկարները» թեմայով։

Օրերս The Guardian հեղինակավոր բրիտանական թերթը, հղում անելով Jubilee Debt Campaign–ի նոր ուսումնասիրությանը, Հայաստանը ներառել էր այն երկրների ցանկում, որոնք բախվում են պետական արտաքին պարտքի ճգնաժամի հետ։

Ցանկում նաև ներառվել են Ուկրաինան, Բելիզը, Կոստա Ռիկան, Խորվաթիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Սալվադորը, Գամբիան, Հունաստանը, Գրենադան, Իռլանիան, Յամայկան, Լիբանանը, Մակեդոնիան, Մարշալովյան կղզիները, Մոնտենեգրոն, Պորտուգալիան, Իսպանիան, Շրի Լանկան, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Թունիսը։

Արդարացված են, արդյոք, նման գնահատականները Հայաստանի նկատմամբ, որքանով է իրական պարտքային ճգնաժամի սպառնալիքը։ Լրագրողներն այս հարցերի պատասխանները կստանան ասուլիսի ժամանակ։

Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։

Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է  բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com  էլեկտրոնային հասցեին։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։

454