00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Ավինյանը խոստովանում է` նախընտրական ցուցակի հետ կապված տարաձայնություններ է ունեցել

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բաժանորդագրվել
Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ նա երեք տարիների աշխատանքը գնահատել է արդյունավետ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Տիգրան Ավինյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնը լքելուց առաջ Facebook–ի իր էջում բացատրել է, թե ԱԺ ընտրություններում ինչու չի ներառվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։
«Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով»,– գրել է նա:
Ավինյանի խոսքով` իրենց պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն է դիտարկվում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից:
Секретарь фракции Мой Шаг Акоб Симидян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
«Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից: Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են: Ինքս մնալու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի 2018թ. սկսած մեր բոլոր բարեփոխումները շարունակվեն»,– նշել է Ավինյանը:
Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ նա երեք տարիների աշխատանքը գնահատել է արդյունավետ։
«Իմ կողմից համակարգված ոլորտներում համոզված կերպով կարող եմ խոսել առաջընթացի մասին: Նախ` կորոնավիրուսի համավարակի և պատերազմի փուլերում մենք կարողացանք կանխել տնտեսության հնարավոր փլուզումը: Ավելին՝ տնտեսական հակաճգնաժամային և զարգացման ծրագրերով սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության և այլ ոլորտներում թույլ չտվեցինք իրավիճակի վատթարացում՝ միաժամանակ ապահովելով զարգացման իրական նախադրյալներ: Կարևորում եմ նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակումը և թվայնացման ոլորտում առկա ձեռքբերումները: Այս ամենը հրաշալի հիմք են ստեղծում մեր երազած պետության կառուցման համար»,– վստահեցրել է Ավինյանը:
Նա երախտագիտություն է հայտնել ժողովրդին՝ իրենց թիմին ցուցաբերած աջակցության համար, ՀՀ վարչապետին ու իր քաղաքական թիմին՝ նման պատասխանատու աշխատանք իրեն վստահելու համար, ինչպես նաև օրենսդիրի, գործադիրի ու միջազգային գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Հաջողություն է մաղթել նորընտիր Ազգային ժողովին և նոր ձևավորվող կառավարությանը:
Հիշեցնենք` Ավինյանն այսօր պաշտոններից ազատել էր իր գրասենյակի ղեկավարին, խորհրդականներին, օգնականին ու ռեֆերենտին։
Լրահոս
0