https://arm.sputniknews.ru/20210802/hayastan-dashinqy-pahanjume-vor-glxavor-dataxazy-nerkayana-aj-28516770.html
«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ գլխավոր դատախազը ներկայանա ԱԺ
«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ գլխավոր դատախազը ներկայանա ԱԺ
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքի պատգամավորները պնդում են, որ ԱԺ նիստերին պետք է իրենց երկու կալանավորված պատգամավորները նույնպես ներկա լինեն։ 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T12:24+0400
2021-08-02T12:24+0400
2021-08-02T12:32+0400
քաղաքականություն
հայաստան
«հայաստան» դաշինք
աժ (ազգային ժողով)
դատախազ
սյունիք
արթուր դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28515950_0:73:1392:856_1920x0_80_0_0_abd65d764cab2d63688dc5fbbb9806f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը պահանջում է, որպեսզի Ազգային ժողով ներկայանա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։Հարցն այն է, որ ԱԺ նիստին ներկա չեն «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը. նրանք կալանավորված են։«5 օր առաջ դիմել եմ դատախազին մեր կալանավորված պատգամավորների հարցով, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Եթե մեր պատգամավորների կալանքի հարցն իրավական է, ապա խնդրում եմ հրավիրել ԱԺ գլխավոր դատախազին, որն էլ ունի իրավասություն այս պահին նրանց կալանքը վերացնելու»,–ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։Դաշինքի մյուս պատգամավորները նույնպես պնդեցին, որ անհրաժեշտություն է գլխավոր դատախազի ներկայությունը նիստին։«ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց` եթե դիմել են դատախազին, ապա պետք է սպասեն նրա պատասխանին, քանի որ հարցը բացառապես իրավական է։Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Նրանցից «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։Հայտնի է` ով է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածունՀիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
https://arm.sputniknews.ru/20210802/pashinyany-krkin-nshanakvec-hh-varchapet-28516549.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28515950_78:0:1315:928_1920x0_80_0_0_5e2a8a2ebabbeec6235305d745440ff1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, «հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), դատախազ, սյունիք, արթուր դավթյան
քաղաքականություն, հայաստան, «հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), դատախազ, սյունիք, արթուր դավթյան
«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ գլխավոր դատախազը ներկայանա ԱԺ
12:24 02.08.2021 (Թարմացված է: 12:32 02.08.2021) «Հայաստան» դաշինքի պատգամավորները պնդում են, որ ԱԺ նիստերին պետք է իրենց երկու կալանավորված պատգամավորները նույնպես ներկա լինեն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը պահանջում է, որպեսզի Ազգային ժողով ներկայանա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Հարցն այն է, որ ԱԺ նիստին ներկա չեն «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը. նրանք կալանավորված են։
«5 օր առաջ դիմել եմ դատախազին մեր կալանավորված պատգամավորների հարցով, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Եթե մեր պատգամավորների կալանքի հարցն իրավական է, ապա խնդրում եմ հրավիրել ԱԺ գլխավոր դատախազին, որն էլ ունի իրավասություն այս պահին նրանց կալանքը վերացնելու»,–ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Դաշինքի մյուս պատգամավորները նույնպես պնդեցին, որ անհրաժեշտություն է գլխավոր դատախազի ներկայությունը նիստին։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց` եթե դիմել են դատախազին, ապա պետք է սպասեն նրա պատասխանին, քանի որ հարցը բացառապես իրավական է։
Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Նրանցից «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։