ԿԸՀ

Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են

272
(Թարմացված է 16:36 22.07.2021)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից 3-ը կլինեն ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ազգային փոքրամասնության ևս մեկ ներկայացուցիչ էլ «Հայաստան» դաշինքի մանդատ կստանա։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Ո՞վ կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է

Ընդ որում` «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության անդամներից 3-ը կլինեն ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ազգային փոքրամասնության ևս մեկ ներկայացուցիչ էլ «Հայաստան» դաշինքի մանդատ կստանա։։ Սա Ընտրական օրենսգրքի պահանջն է։

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի նախկին նախարար Սեյրան Օհանյանը

Եվ այսպես, հաշվի առնելով ԿԸՀ–ին ներկայացրած ինքնաբացարկի դիմումները, ձևավորվող խորհրդարանում կլինեն հետևյալ գործիչները.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

1. Խաչատուր Սուքիասյան
2. Լենա Նազարյան
3. Ալեն Սիմոնյան
4. Արփինե Դավոյան
5. Արսեն Թորոսյան
6. Նազելի Բաղդասարյան
7. Ռուբեն Ռուբինյան
8. Գուրգեն Արսենյան
9. Գուրգեն Մելքոնյան
10. Հակոբ Արշակյան
11. Հերիքնազ Տիգրանյան
12. Հայկ Կոնջորյան
13. Արուսյակ Ջուլհակյան
14. Էդուարդ Աղաջանյան
15. Անդրանիկ Քոչարյան
16. Մարիա Կարապետյան
17. Բաբկեն Թունյան
18. Շիրակ Թորոսյան
19. Ծովինար Վարդանյան
20. Վահագն Հովակիմյան
21. Գևորգ Պապոյան
22. Հռիփսիմե Գրիգորյան
23. Վիգեն Խաչատրյան
24. Վլադիմիր Վարդանյան
25. Սոնա Ղազարյան
26. Զարուհի Բաթոյան
27. Լիլիթ Ստեփանյան
28. Կարեն Համբարձումյան
29. Վիլեն Գաբրիելյան
30. Մերի Գալստյան
31. Սիսակ Գաբրիելյան
32. Արմեն Խաչատրյան
33. Տաթևիկ Գասպարյան
34. Վաղարշակ Հակոբյան
35. Հայկ Սարգսյան
36. Արուսյակ Մանավազյան
37. Սերգեյ Բագրատյան
38. Թագուհի Ղազարյան
39. Հրաչյա Հակոբյան
40. Մաթևոս Ասատրյան
41. Լուսինե Բադալյան
42. Վահե Ղալումյան
43. Սեդրակ Թևոնյան
44. Քրիստինե Պողոսյան
45. Սերգեյ Մովսիսյան
46. Արման Եղոյան
47. Ալխաս Ղազարյան
48. Տրդատ Սարգսյան
49. Արեն Մկրտչյան
50. Մարինա Ղազարյան
51. Նարեկ Զեյնալյան
52. Արթուր Հովհաննիսյան
53. Անուշ Բեղլոյան
54. Հովիկ Աղազարյան
55. Նարեկ Բաբայան
56. Էմմա Պալյան
57. Հակոբ Ասլանյան
58. Լիլիթ Մինասյան
59. Նարեկ Գրիգորյան
60. Վահագն Ալեքսանյան
61. Հասմիկ Հակոբյան
62. Նարեկ Ղահրամանյան
63. Դավիթ Դանիելյան
64. Մարիամ Պողոսյան
65. Արթուր Դավթյան
66. Սարգիս Խանդանյան
67. Հռիփսիմե Հունանյան
68. Հայկ Ցիրունյան
69. Ռուստամ Բաքոյան (եզդիական համայնքի ներկայացուցիչ)
70. Ալեքսեյ Սանդիկով (ռուսական համայնքի ներկայացուցիչ)
71. Կնյազ Հասանով (քրդական համայնքի ներկայացուցիչ)

«Հայաստան» դաշինք

1. Իշխան Սաղաթելյան
2. Աննա Գրիգորյան
3. Վահե Հակոբյան
4. Արմեն Գևորգյան
5. Լիլիթ Գալստյան
6. Արմեն Ռուստամյան
7. Սեյրան Օհանյան
8. Էլինար Վարդանյան
9. Արծվիկ Մինասյան
10. Արթուր Ղազինյան
11. Քրիստինե Վարդանյան
12. Գեղամ Մանուկյան
13. Աղվան Վարդանյան
14. Ագնեսա Խամոյան
15. Անդրանիկ Թևանյան
16. Մխիթար Զաքարյան
17. Հռիփսիմե Ստամբուլյան
18. Աշոտ Սիմոնյան
19. Արմեն Չարչյան
20. Ելենա Կիրակոսյան
21. Դավիթ Սեդրակյան
22. Արմենուհի Կյուրեղյան
23. Արամ Վարդևանյան
24. Թադևոս Ավետիսյան
25. Արթուր Սարգսյան
26. Արթուր Խաչատրյան
27. Արեգնազ Մանուկյան
28. Գեղամ Նազարյան
29. Զեմֆիրա Միրզոևա (ասորական համայնքի ներկայացուցիչ)

«Պատիվ ունեմ» դաշինք

1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Տիգրան Աբրահամյան

Անակնկալ ինքնաբացարկներ ՔՊ–ում. թիմի «ժանդարմը» կգնա նոր ձևավորվելիք նախարարություն

272
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), ԱԺ, Հայաստան
Արթուր վանեցյան

Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

9
(Թարմացված է 18:17 27.07.2021)
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է հանդես գալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների շարքում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Վանեցյանն այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,–գրել է նա։

Վանեցյանի խոսքով` «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ լրացուցիչ հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։ Օրակարգում 7 հարց է ընդգրկված, որոնցից մեկն էլ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է լինելու։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

9
թեգերը:
Արցախ, հանձնաժողով, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել
Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին
Վանեցյանը բացատրեց` ինչու է ասել «Крым наш», «Я кадровый чекист»
Հովհաննես Հարությունյան

Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»

7
(Թարմացված է 18:13 27.07.2021)
Մարզպետը վստահեցնում է, որ քաղաքական հայացքները պաշտոնից ազատվելու պատճառ չեն դառնա Շիրակի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարունակելու է աշխատանքը նույն պաշտոնում։

«Հետագայում քաղաքական թիմը կորոշի` շարունակեմ այստեղ, այլ աշխատանքի անցնեմ, թե ընդհանրապես չաշխատեմ»,– նշեց նա։

Մարզպետը չբացառեց, որ կարող են կադրային փոփոխություններ լինել. ում աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված չի լինի երկրի հզորացմանը, նրանց հետ ճանապարհը չեն շարունակի, բայց քաղաքական հայացքները երբեք չեն լինի կադրերի ընտրության պատճառ։

«Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու «պողպատե մանդատի» օգտագործումը, որովհետև օր առաջ պիտի շենացնել ու հզորացնել երկիրը»,-ընդգծեց մարզպետը` ավելացնելով, որ Շիրակի մարզում հրաժարական ներկայացրած ընդդիմադիր համայնքապետներ չկան, աշխատող համայնքապետները կշարունակեն աշխատել։

Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Գյումրիում ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրելուն` մարզպետը նշեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը որ պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ կարծում եմ` մենք ժամանակ ունենք»,– ասաց նա։

7
թեգերը:
Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզ, Հայաստան