Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանի նպատակը եղել է Ղարաբաղի ամբողջական զավթումը. Քոչարյանը հիշեցրեց Պուտինի խոսքը

216
(Թարմացված է 00:09 22.07.2021)
Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ երբ հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի առաջարկը մերժվեց, Նիկոլ Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ իրեն կհամարեին դավաճան։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջական զավթումը։ Այս մասին այսօր երեք մասնավոր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան պատերազմին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ռուսաստանի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ։ Հիմա փորձելու են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին»,–ասաց նա` հավելելով, որ այսօր Հայաստանի սահմաններում` Սյունիքում, Գեղարքունիքում ու արդեն նաև` Արարատում ադրբեջանական կողմի սադրանքները հենց այդ ճնշումների դրսևորումներն են։ Քոչարյանի խոսքով, այս կերպ Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի վտանգի սպառնալիքով Հայասստանում հասունացնել մի վիճակ, երբ ցանկացած նոր զիջում հայ հանրությունը կընկալի ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ փրկություն։

«Երբ հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի առաջարկը մերժվեց, հիշում եք, թե ինչպիսին էր բացատրությունը վարչապետի կողմից, որ «ինձ կհամարեին դավաճան»։ Քիչ ժամանակ անց` նոյեմբերի 9-ին այդ դավաճանը փոխվեց փրկիչով։ Ստորագրված կապիտուլյացիայի հայտարարությունը ներկայացվեց որպես փրկություն։ Ուրեմն պետք էր հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի, Հադրութի կորուստ, և դու հնարավոր դավաճանից դառնում ես շատ կոնկրետ փրկիչ»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, այսօր ևս նման կարգի գործընթաց է ընթանում, նույն տրամաբանության շրջանակներում։

Երասխում Հայաստանի զինված ուժերի կոշտ արձագանքն անսպասելի էր Ադրբեջանի համար. փորձագետ

Անդրադառնալով ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգություններին ՀԱՊԿ–ի կողմից անարձագանք թողնելու մասին Հայաստանում տարածված տեսակետին` Քոչարյանը մասնավորապես ասաց. «Հայաստանում Հայաստանի պաշտոնյան հայտարարում է, որ Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք սկսելու։ Եթե մեր երկրի ղեկավարն այդ կերպ է մտածում, ինչո՞ւ պիտի այլ կերպ մտածի ՀԱՊԿ–ը կամ Ռուսաստանը, որոնք կյանքում Սև լճի մասին չեն էլ լսել, չգիտեն որտեղ է գտնվում։ Հիմա ինչո՞ւ ես այդ խնդիրը գցում ՀԱՊԿ–ի գրպանը»։

Ըստ նրա, տարածքային ամբողջականությունը չի որոշվում տոկոսներով։ Նման վերաբերմունքը, նրա բնորոշմամբ, «ուղղակի աբսուրդ է», որի պարագայում միջազգային հարաբերություններում հարգանքի չեն արժանանում։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը: Ըստ Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի, իսկ Փաշինյանը կտրուկ դեմ էր եղել դրան։

Իսկ արդեն 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

216
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Ադրբեջան, Ռոբերտ Քոչարյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Ադրբեջանը շտապում է զիջումներ կորզել հայկական կողմից. քաղաքագետ
Ադրբեջանցիները սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, քաշքշել նրան. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն. Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են
Փաշինյանն ու Լուկաշենկոն

Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին

84
(Թարմացված է 22:40 04.08.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Ուղերձ է հղելլ նաև Բելառուսի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի  ծառայությունը։

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

Հիշեցնենք` հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ քվեները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

84
թեգերը:
Հայաստան, Բելառուս, Արփի Փաշինյան, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
«Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո իմ գրասենյակ եկավ». Օհանյանը պատմեց` ինչ են խոսել
Տպավորություն է, թե Փաշինյանը ՊՆ–ում չէր, այլ էկոնոմիկայի նախարարությունում. Մանգասարյան
Իշխան Սաղաթելյան

«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին

443
(Թարմացված է 14:15 04.08.2021)
ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև իր` բանակում չծառայելու պատճառների մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում` անդրադառնալով բիզնեսով զբաղվելու մասին լուրերին։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը Սաղաթելյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։

«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել (Գեղարքունիքում, 2018-ին,–խմբ.)։ Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»,–ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել–չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Նրա խոսքով` 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։

«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան

Ավելին` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ եղել է Արցախում, նաև առաջնագծում, սակայն մատակարարման հարցերով է զբաղված եղել։

Սաղաթելյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ի տարբերություն դահլիճում նստած շատ պատգամավորների, անպիտանելիության փաստաթղթերով չի ազատվել բանակից։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց` շա՞տ կտխրի Սաղաթելյանը, եթե նրան չընտրեն փոխխոսնակի պաշտոնում։ Ի պատասխան Սաղաթելյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն` կարող է նույնիսկ ուրախանալ։

«Խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին». Իշխան Սաղաթելյան

443
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Սևան, բիզնես, Բանակ
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի հետ էլ եմ հանդիպել. Սաղաթելյանը` հետընտրական հանդիպումների մասին
«Կան ուժեր, որոնք ընդդիմադիր են ձևանում, բայց միայն քվե են փախցնում». Իշխան Սաղաթելյան
«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան
Շախմատ

Սպիտակները հաղթո՞ւմ են. գիտնականներն առաջարկում են փոխել շախմատի կանոնները

0
(Թարմացված է 23:47 04.08.2021)
Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և որոշել, որ ինչ–որ բան այն չէ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Բրիտանացի և ամերիկացի գիտնականներն առաջարկել են փոփոխություններ անել շախմատային խաղի կանոններում, որպեսզի հավասարեցնեն խաղի շանսերը և՛ սպիտակներով, և՛ սևերով խաղալու դեպքում:

Ինչպես Լոնդոնի Թագավորական քոլեջի կայքում գրում է գաղափարի համահեղինակ, տնտեսագետ Մեհմեթ Իսմայիլը, առաջարկի էությունը հետևյալն է` սպիտակների առաջին քայլից հետո սևերը պատասխան երկու քայլ են անում, այնուհետև երկու քայլ անընդմեջ սպիտակներն են անում: Դրանից հետո քայլերի հերթականությունը շարունակվում է սովորական կարգով (այսինքն` սևերը մեկ պատասխան քայլ են անում, սպիտակները նույնկերպ են պատասխանում և այլն):

Իսմայիլի և գաղափարի համահեղինակ, Նյու Յորքի համալսարանի գիտնական Ռիչարդ Բրամսի կարծիքով ՝ այդպիսով չեզոքացվում է առաջին քայլի առավելությունը, որը ստանում են սպիտակները: Նրանց կարծիքով` շախմատիստները հեշտությամբ կհարմարվեն փոփոխություններին։

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և պարզել, որ հաղթական ավարտ ունեցող պարտիաներից 64 տոկոսի դեպքում հաղթում են սպիտակները:

Նրանց խոսքով` շախմատային խաղերում ոչ մեծ առավելություն է ստանում այն խաղացողը, որը սպիտակներով է խաղում առաջին պարտիան (թեև հանդիպումների ժամանակ շախմատիստները սպիտակներով ու սևերով նույն քանակի պարտիաներ են խաղում):

Երևանում շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց կբացվի. ավագանին որոշեց

 

0
թեգերը:
շախմատ, գիտնական
Ըստ թեմայի
«Պարգև չեմպիոնին», կամ ինչպես նուրբ հայուհին գրավեց լեգենդար հրեա շախմատիստի սիրտը
Հայ շախմատիստի մասին հարցն օգնեց լրագրողին գումար շահել ռուսական «Ինչ, որտեղ, երբ»- ում
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում