Ռոբերտ Քոչարյան

Հոսանքի մեջ ընկած գնում ենք. Քոչարյանը խոսել է Արցախի հարցում իշխանության մոտեցման մասին

136
(Թարմացված է 22:36 21.07.2021)
Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ ի տարբերություն ՀՀ–ի՝ Ադրբեջանի նախագահն ու պաշտոնյաները հստակ ասում են, որ իրենք Ղարաբաղի հարցը լուծել են և այլևս նման խնդիր չունեն։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Արցախի հարցում ՀՀ իշխանությունները որևէ ողջամիտ մոտեցում չունեն։ Այսօր երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ադրբեջանի նախագահն ու պաշտոնյաները հստակ ասում են, որ իրենք Ղարաբաղի հարցը լուծել են և այլևս նման խնդիր չունեն։ Դուք որևէ ողջամիտ, հասկանալի հայտարարություն կամ մոտեցում Հայաստանի իշխանավորների կողմից լսե՞լ եք։ Ես չեմ լսել։ Չկա հայեցակարգ, չկա մոտեցում, ուղղակի հոսանքի մեջ ընկած գնում ենք։ Թե վերջում ինչ կլինի, Աստված գիտի։ Մոտավորապես այս բանաձևն է աշխատում հիմա»,– սաց նա։

Քոչարյանը նաև արձանագրեց, որ առայսօր իշխանությւնը չի պատասխանել հանրությանը հուզող մի շարք հարցերի. ինչպե՞ս ենք կորցրել Շուշին, Հադրութը, արդյոք Արցախյան պատերազմը պլանավորված պարտություն էր, թե որևէ այլ բան։

Երկրորդ նախագահի համոզմամբ, այս հարցերի առկախված լինելը երկրի քաղաքական կյանքում ական է, որի գոյությունը վկայում է ներքաղաքական ճգնաժամի լուծված չլինելու մասին։

Նույն «կարտերի կալոդը» խառնում են. Քոչարյանը՝ պաշտպանության նախարարի փոփոխության մասին

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում սկսվեցին մարտական գործողություններ, որոնք երկարամյա հակամարտության շարունակությունը դարձան և խաղաղ բնակչության թվում զոհերի հանգեցրին։ Կողմերը հաշտություն կնքելու  մի քանի փորձ արեցին, սակայն  հաջողությամբ պսակվեց եռակողմ հայտարարությունը, որը կնքվեց նոյեմբերի 9-ին։

Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին դադարեցնել կրակը և միմյանց հանձնել գերիներին ու զոհվածների մարմինները։ Երևանը Բաքվին փոխանցեց նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին։

 

136
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Արցախ
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի

274
(Թարմացված է 09:52 31.07.2021)
Արդեն որոշված է նաև, թե ում կառաջադրի ընդդիմությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր դաշինքները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, ԱԺ–ի իրենց հասանելիք պաշտոնների հարցում համաձայնության են եկել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ընդդիմության ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ»-ը կաջակցի դրան։

«Դրա դիմաց՝ եթե ընդդիմությանը մշտական հանձնաժողովների 3 նախագահի պաշտոն բաժին ընկնի, մեկը կզիջեն Արթուր Վանեցյանի խմբակցությանը, հնարավոր է՝ առաջադրվի Տիգրան Աբրահամյանը, ում 2 դաշինքում էլ լավ են վերաբերվում»,–գրում է թերթը։

Հանձնաժողովներից մեկի (հավանաբար՝ տնտեսական հարցերի) նախագահ կդառնա դաշինքի 3 ուժերից մեկի՝ «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանը, մյուսի նախագահը կլինի ՀՅԴ-ից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին

Հավանաբար, կա՛մ տարածքային կառավարման, կա՛մ սոցիալական հարցերի։ Խոսք է գնում ՀՅԴ-ական 2 նախկին մարզպետների մասին՝ Արթուր Խաչատրյանի և Աշոտ Սիմոնյանի:

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները. հայտարարություն

Հիշեցնենք` հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը  66 650 քվե կամ 5.22%։

Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ  գումարման Ազգային ժողովը։

274
թեգերը:
Տիգրան Աբրահամյան, «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել
Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով
Մհեր Մարգարյան

Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի ԱԽ նախագահին նամակով է ներկայացրել Ադրբեջանի քայլերը

124
(Թարմացված է 22:28 30.07.2021)
Նամակում ասվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքում։

Մարգարյանը Նիկոլա Դե Ռիվիերին ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

«Ընդգծվել է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը։ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նամակում ասվում է նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։

Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Այսօր` հուլիսի 30–ին, խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

124
թեգերը:
Հայաստան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), նամակ
Ըստ թեմայի
Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Առավելագույն արդյունքի հասնելու համար Ադրբեջանը դիմում է ավանդական գործիքին
Լոնդոնը ՀՀ–ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջանի հետ սահմանից 5 կմ հեռու մնալ

Քոչարի` Արարարտի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ

0
(Թարմացված է 22:00 31.07.2021)
Նորակոչիկներից մեկն իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր Facebook–ի էջում հրապարակել է Վահագն Միքայելյան օգտատերը, որը, դատելով գրառումներից, նորակոչիկ է։

Իրենց զինվորական երդման օրը ռազմատենչ ազգային պար պարելը հենց նրա նախաձեռնությունն է եղել։ Վահագնը իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Տղաները, հայրենիքին զինվորական երդում տալուց հետո, Արարատի փեշին պարել են խրոխտ ազգային քոչարին ու ոգևորել ներկաներին։

0
թեգերը:
Խոր Վիրապ, Քոչարի, Զինվոր, նորակոչիկ