Դմիտրի Պեսկով

ՌԴ–ն ողջունում է ԵՄ–ի` Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն հաստատելու ջանքերը. Պեսկով

210
(Թարմացված է 13:43 21.07.2021)
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը ողջունում է երկխոսության հաստատման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու Եվրամիության ցանկությունը։ Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այդ թեմայով հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ Պեսկովը նշել է, որ գործընթացը վատ չի ընթանում, բայց Մոսկվան դեմ չէ միջնորդական լրացուցիչ ջանքերին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է և՛ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Դուք գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ», - ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ այժմ կողմերը զբաղվում են հենց ձեռք բերված պայմանավորվածությունների հարցերով։

Հիշեցնենք` Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը երեկ Twitter-ում գրել էր, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։

210
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Դմիտրի Պեսկով, Եվրամիություն
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է ԵՄ–ն 2,5 մլրդ եվրո տալիս Հայաստանին. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի՞
«Նոր գերիների փոխանակման հույս ունե՞ք». Նատալի Լուազոն հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին
«Շնորհակալ եմ, որ փոխզիջումային լուծումներ են գտնվում». Պուտինը և Ալիևը խոսել են Ղարաբաղից
Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն բարձր է գնահատում պատերազմի ժամանակ Շվեյցարիայի սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյան

70
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը։ Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին Ազգային տոնի կապակցությամբ հղած իր ուղերձում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

«Հայաստանը բարձր է գնահատում պատերազմի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը շեշտել է նաև Շվեյցարիայի տրամադրած օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը։

Բացի այդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մեծապես կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Փաշինյանը հավելել է նաև, որ շվեյցարահայ ակտիվ համայնքը կարևոր դեր է խաղում երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

 

70
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Շվեյցարիա
Ըստ թեմայի
Երևանի ու Բաքվի հետ շփումների մեջ ենք. Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին
Փաշինյանը գերիների շուտափույթ վերադարձի կարևորությունը ներկայացրել է ԿԽՄԿ նախագահին
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Գեղարքունիք

Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է

727
(Թարմացված է 22:15 31.07.2021)
Մոսկվացի քաղաքագետ և Կովկասագետների գիտական ընկերության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծում է, որ սահմանին իրավիճակը սրելով` Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրել և առավելություն ստանալ մարտական գործողությունների գոտում` հետագայում բանակցություններին սակարկության ժամանակ շահեկան օգտագործելու համար:

«Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի սակարկություն է ընթանում։ Այդ մասին կարելի է դատել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցերի արդյունքներից։ Հայաստանի ղեկավարի այցից հետո խոսվել է բարդ փոխզիջումների ու որոշումների մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այն փոխզիջումային լուծումների համար, որոնք քննարկվել են ու հնարավոր է շարադրվեն թղթի վրա», - ասում է Արեշևը:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում բանակցությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Այս համատեքստում, անշուշտ, քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Չի բացառվում, որ այդ գործընթացի հիմքը դառնան Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխանցվել են Բաքվին և Երևանին։

«Փաշինյանը երբեք չի թաքցրել հարևան երկրների հետ խաղաղության հասնելու իր ծրագրերն ու այդ մասին ասել է հերթական անգամ՝ վերջերս ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Ճիշտ է, նա նշել է, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Դրանով հաստատվում է, որ Ադրբեջանը բանակցում է ուժի դիրքերից՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը սահմանին։ Դժվար թե ադրբեջանական ստորաբաժանումները հենց այնպես հեռանան Գեղարքունիքից և Սյունիքից, որ ռուս սահմանապահները կանգնեն հակամարտող կողմերի միջև։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում պնդում են, որ զորքերի հայելային հեռացման հիմք ընդունվի հակամարտության ներկայիս գիծը», - ասաց նա։

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Արեշևը

Արեշևը կարծում է, որ Ղարաբաղում ռազմական պարտությունն ու բանակցային գործընթացում հայկական իշխանության ներկայիս խոցելի վիճակը Հայաստանի թուլացման արդյունքն են, չնայած որ երկիրն ուժեղացել էր վերջին 10-15 տարում:

Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

«Ժամանակին փորձագետները խոսում էին հայ հասարակության «ղարաբաղականացման» մասին, իսկ հիմա մենք գործ ունենք «քարդաշյանացման» հետևանքների հետ։ Ես չեմ հորինել այդ տերմինը, բայց այն ընդհանուր առմամբ արտացոլում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններն ու գաղափարական-արժեքային նոր վեկտորը», - ասում է Արեշևը։

Նման տրամադրությունները 2018-ի գարնան անարյուն իշխանափոխության արդյունքն են, իսկ դրան հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, ռազմաքաղաքական դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը, անվստահություն առաջացրեցին ՀԱՊԿ-ի դաշնակիցների մոտ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով, պետք չէ բացառել այն գործոնը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անգիտակցաբար սպասարկել է ոչ բարեկամական երկրների և դրանց հատուկ ծառայությունների շահերը, և հիմա նման անմտությունը թանկ է նստում թուլացած հայկական պետության վրա։

«Ռուս վերլուծաբանները շատ հաճախ ընդգծում են Թուրքիայի կապերը բրիտանական հետախուզության և նրանց անդրազգային կորպորացիաների հետ։ Հիշեցնեմ, որ ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը»  նախաձեռնվել էր այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված էին Հայաստանին Արևելք – Արեւմուտք առանցքին միացնելու հարցում, որ Երևանը ռուսական վեկտորից ուղղվի թուրքականին», - ընդգծեց Արեշևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտամետ ուժերը չեն կարող հստակ ասել, թե առանց Անկարայի մասնակցության հավաքական Արևմուտքն ինչպիսի քաղաքական նախագիծ կարող է առաջարկել ՀՀ-ին: Նույնիսկ ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ղեկավարվում են թուրք սպաները։ Արեշևը նշում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներկայացուցիչների այցերից կարելի է դատել, որ նրանք չեն տարանջատում տարածաշրջանի երկրները՝ հետևողականորեն այցելելով Թբիլիսի, Երևան ու Բաքու:

«Արևմուտքն առանձին նախասիրություններ չունի Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հանդեպ և չի առանձնացնում Հայաստանը։ Նրանց համար դա ընդհանուր տարածաշրջան է, որը լավ կլիներ ամբողջովին արևմտամետ դարձնել, բայց նրանք գիտակցում են, որ Թուրքիան Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ունի իր արտաքին քաղաքական նպատակները, որոնք իրականացնում է, ու չարժե նրան այդ հարցում խանգարել», - ասաց Արեշևը։

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Այսպիսով, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական, մշակութային և գաղափարական էքսպանսիայի։ Արեշևը նշում է, որ հայկական լրատվական դաշտում արդեն տարածվում են թուրքական քարոզչության թեմաներ, որ հայերն ու թուրքերը հիանալի խաղաղ ապրել են, մինչև «չար Ռուսաստանը» և ռուսական բանակի հայ գեներալներն եկան ու սկսեցին գրավել Կարսը, Արդահանը, Էրզրումը և այլն։

Այդպիսի մտքերը արտահայտում են նույնիսկ իշխող խմբակցության կողմնակիցները։Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան կկարողանա զսպել Հայաստանի նկատմամբ թուրքական ոտնձգությունները` նաև հաշվի առնելով Անկարայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների կիրառումը:

727
թեգերը:
քարտեզ, Հայաստան, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակի սրմանը տանող քայլերից
Արմեն Գրիգորյանը Կարմիր խաչի ղեկավարի հետ քննարկել է սահմանային խնդիրն ու գերիների հարցը
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Ялгасбаем Бердимуратовым (Узбекистан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափչում

0
(Թարմացված է 08:37 02.08.2021)
Քառորդ եզրափակիչ գոտեմարտն աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ շատ ծանր էր մրցակիցների համար։ Կարապետը շատ լավ հիշում էր Չեխիրկինից կրած պարտությունը Եվրոպական խաղերի եզրափակիչում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.  Հայ ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր 2։1 հաշվով հաղթեց հաղթեց աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկավ կիսաեզրակիչ։

Քառորդ եզրափակիչ գոտեմարտը աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ շատ ծանր էր մրցակիցների համար։ Կարապետը շատ լավ հիշում էր Չեխիրկինից կրած պարտությունը Եվրոպական խաղերի եզրափակիչում ու կարողացավ ընտրած ճիշտ մարտվարության շնորհիվ դժվարին հաղթանակ տանել 2։1 հաշվով։

Առաջին մրցափուլում Չալյանն առաջինը միավորը վաստակեց, բայց հետո մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին, ու Չեխիրկինը ստացավ մեկ միավոր, ու պարտերում աշխատելու հնարավորություը։ Հայ ըմբիշը, հիանալի պաշտպանվելով, միավոր չտվեց մրցակցին, ու կես րոպեանոց ըմդնիջմանը մրցակիցները գնացին հավասար միավորներ վաստակած։

Բայց 1։1 հաշվի դեպքում առավելությունը Չեխիրկինն էր, քանի որ նա վերջինն էր վաստակել միավորը։ Երկրորդ մրցափուլում Չալյանը կտրուկ ակտիվացավ, կարողացավ ևս մեկ միավոր վաստակել։ Ճիշտ է չհաջողվեց միավոր վաստակել պարտերից, բայց նվազագույն առավելությունը Չալյանը պահպանեց ու հաղթեց 2։1 հաշվով։

Կիսաեզրափակիչում մեր ըմբիշը մրցելու է Ակժոլ Մախմուդով (Ղազախստան) և Ռաֆիգ Հուսեյնով(Ադրբեջան) զույգի հաղթողի հետ։

Նշենք, որ քիչ առաջ Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկավ քաառորդ եզրափակիչ։

0
թեգերը:
Կարապետ Չալյան, օլիմպիադա, հաղթանակ, ըմբշամարտիկ