Ձյունիկ Աղաջանյան

Դեսպանները փակ «չաթում» անկեղծացել են. ինչո՞ւ է հետ կանչվել Ձյունիկ Աղաջանյանը. «Հրապարակ»

607
(Թարմացված է 10:48 21.07.2021)
«Հրապարակ» թերթը գրում է, որ այլախոհ դեսպանին մեկ օր անգամ թույլ չեն տվել մնալ և հրաժեշտի արարողություն անել։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ձյունիկ Աղաջանյանին Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու պատճառը եղել է այն, որ նա անկեղծացել է դեսպանների «չաթում»: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղաջանյանը դեսպանի պաշտոնից հետ կանչվեց հուլիսի 16-ին: Այս հետկանչը ոմանց զարմանք պատճառեց, քանի որ Աղաջանյանը 1992 թվականից արտաքին գործերի համակարգում է, փորձառու և հմուտ դիվանագետ է համարվում, տարբեր երկրներում է աշխատել, 2011-2018 թվականներին եղել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը, իսկ 18-ից ասիական երկրներ է գործուղվել։

Թերթը տեղեկացել է, որ նրա հետկանչը տառացիորեն մի քանի օրվա մեջ է որոշվել։

«Բանն այն է, որ ՀՀ դեսպանները փակ չաթ ունեն, որտեղ շփվում են միմյանց հետ։ Այս չաթում պատերազմից հետո բուռն քննարկումներ են ընթացել, և Ձյունիկ Աղաջանյանը մեղադրել է գործընկերներին՝ տղամարդ դեսպաններին՝ լռելու, հայրենիքին դավաճանելու, իրենց ընդվզումը չհայտնելու համար։ Անցել է տևական ժամանակ, և, մեզ հասած տեղեկություններով, ինչ-որ մեկն ուշացումով մատնել է Աղաջանյանին՝ ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով դեսպանի պահվածքի վրա և տրամադրելով չաթում ծավալված խոսակցությունը։ Դրան հաջորդել է ԱԳՆ կադրերի բաժնի մի շարքային աշխատակցի զանգն Աղաջանյանին, թե պատրաստվեք ռոտացիայի, և տառացիորեն 2 օրվա ընթացքում դեսպանը հետ է կանչվել»,– գրում է «Հրապարակը»։

Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից

Ըստ պարբերականի` չնայած ԱԳՆ-ում կադրերի նշանակման, նաև դեսպանների, մեծ սղություն կա, և գործող իշխանությունը չի կարողանում այդ բացը լրացնել, բայց այլախոհ դեսպանին մի օր անգամ թույլ չեն տվել մնալ, որ արարողություններ անի և դեսպանընկալ երկրի պաշտոնական շրջանակներին հրաժեշտ տա։

Հնարավոր է` Փամբուխչյանը նախարար նշանակվի. ովքե՞ր ինքնաբացարկ կներկայացնեն. «Ժողովուրդ»

607
թեգերը:
Դեսպան, Հայաստան
ԵԽԽՎ

ՀՀ–ի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կմիավորեն ուժերը. ԵԽԽՎ

55
(Թարմացված է 23:20 27.07.2021)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշել է, որ կարևոր է Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, Վրաստանն այս գործընթացում առաջնային դեր կխաղա։ «Արմենպրեսը», հղում անելով 1tv.ge-ին, տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք հանդես գանք նախաձեռնությամբ, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:

Նշենք, որ այսօր Ռիկ Դամսը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների հետ։

55
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը քաղբանտարկյալների մասին փաստաթղթի գրեթե ոչ մի կետը չի կատարել. ԵԽԽՎ
Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը

74
(Թարմացված է 19:37 27.07.2021)
Դաշինքը նորընտիր ԱԺ-ում ներկայացված կլինի յոթ պատգամավորներով, խմբակցության քարտուղարը ՀՀԿ-ական է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

74
թեգերը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Փրկարարներ

Փրկարարները զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

0
(Թարմացված է 13:31 28.07.2021)
Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 անձանց աճյուններ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Ծառայությունը որոնողական աշխատանքների արդյունքների մասին հավելյալ տեղեկություն կտրամադրի:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

0
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին