Վազգեն Մանուկյան

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

238
(Թարմացված է 16:20 20.07.2021)
Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար պատվո հարց էր, իսկ Սյունիքի հարցը` ստրատեգիական։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Երասխում ու Գեղարքունիքում սահմանային լարված իրավիճակը, նշեց, որ ադրբեջանական կողմը կրակելու է ոչ միայն այդ, այլև ուրիշ տեղերում։

«Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ։ Չմտնեմ այդ զինվորական ենթադրությւնների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվո հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա»,– ասաց նա։

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, Ադրբեջանի ցանկացած գործողություն առաջին հայացքից կարող է «անկապ» թվալ, բայց դրա վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Ինչու է ադրբեջանական կողմը սահմանային սադրանքների դիմում. պարզաբանում է փորձագետը

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

238
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Վազգեն Մանուկյան, Երասխ
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Երասխի հատվածում. ՊՆ
Ժամը 2-ից հետո Երասխի հատվածում հանգիստ է եղել․ ՊՆ
Երասխի համայնքապետը բեկորային վնասվածք է ստացել, հարուցվել է քրեական գործ
Արխիվային լուսանկար

Հուլիսի 30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում նաև «Պետական սահմանի մասին» օրենքն է

209
(Թարմացված է 21:24 29.07.2021)
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը ներկայացրել է արտահերթ նիստի օրակարգը։ Այնտեղ ներառված են նաև աղմկահարույց նախագծեր։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ին ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

«Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է համաձայնություն տալ 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն», - գրած է կայքում։

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում` մեկ հարց

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում տրանսպորտային օրենքի նախագծի փոփոխության շրջանակում կա նաև «Պետական սահմանի մասին» օրենքի վերաբերյալ փոփոխությունների նախագիծ, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների աղմկահարույց նախագիծը:

Քննարկվելու են նաև տրանսպորտին և կրթությանը վերաբերող օրենքների նախագծեր։

Ներքաղաքական իրավիճակը լիցքաթափվել է. Դիանա Գասպարյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

209
թեգերը:
Սահման, արտահերթ նիստ, ԱԺ
Ըստ թեմայի
ԿԸՀ–ն հայտնել է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
ՔՊ–ն որոշել է` ովքեր կլինեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նոր Ազգային ժողովում
Ստանիսլավ Զաս

Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

398
(Թարմացված է 16:58 29.07.2021)
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ Երևանն ու Բաքուն հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործեն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:

Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

398
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան
ՌԴ-ն օգնում է վերականգնել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Պեսկով
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա