Լիլիթ Մակունց

Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից

271
(Թարմացված է 13:05 20.07.2021)
Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում դեսպան գործող Վարուժան Ներսիսյանը արդեն հետ է կանչվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրակացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նշենք, որ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում դեսպան գործող Վարուժան Ներսիսյանը արդեն հետ է կանչվել։

Հավելենք, որ ԿԸՀ-ն արդեն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։ Բացի Լիլիթ Մակունցից՝ ԱԺ պատգամավորության մանդատից հրաժարվել է նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս երեկ հայտարարել էր իր որոշման մասին՝ ասելով, որ վայր է դնում մանդատը, սակայն շարունակելու է ընդդիմադիր պայքարը։

Հավելենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Խորհրդարան են անցնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

ԱԺ–ում գործելու ենք պողպատե մանդատի տրամաբանության մեջ. Ալեն Սիմոնյան

271
թեգերը:
մանդատ, Պատգամավոր, Լիլիթ Մակունց
Ըստ թեմայի
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել
Ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները. Պողոսյանը` քաղաքական անոմալիայի մասին
Երևանի ավագանու անդամներից մեկը հրաժարվել է մանդատից
ԵԽԽՎ

ՀՀ–ի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կմիավորեն ուժերը. ԵԽԽՎ

52
(Թարմացված է 23:20 27.07.2021)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշել է, որ կարևոր է Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, Վրաստանն այս գործընթացում առաջնային դեր կխաղա։ «Արմենպրեսը», հղում անելով 1tv.ge-ին, տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք հանդես գանք նախաձեռնությամբ, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:

Նշենք, որ այսօր Ռիկ Դամսը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների հետ։

52
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը քաղբանտարկյալների մասին փաստաթղթի գրեթե ոչ մի կետը չի կատարել. ԵԽԽՎ
Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը

73
(Թարմացված է 19:37 27.07.2021)
Դաշինքը նորընտիր ԱԺ-ում ներկայացված կլինի յոթ պատգամավորներով, խմբակցության քարտուղարը ՀՀԿ-ական է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

73
թեգերը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Գազալցակայան. արխիվային լուսանկար

Պայթյուն` Լուսաձոր գյուղի գազալցակայանում. մեկ մարդ է տուժել

0
(Թարմացված է 10:23 28.07.2021)
«ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է հնչել գազալցակայանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։

0
թեգերը:
Տուժածներ, Տավուշ, գազալցակայան, պայթյուն