Արամ Վարդևանյան

«Հայաստանը» կքննարկի ՍԴ–ի որոշումը եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը. Վարդևանյան

273
(Թարմացված է 15:07 18.07.2021)
Արամ Վարդևանյանը նշում է, որ իրենց կողմից ներկայացրած փաստերն ընտրությունների խախտումների վերաբերյալ ակնհայտ էին, սակայն ՍԴ կողմից ընդունած որոշումն առավել քան կանխատեսելի էր։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինք կքննարկի Սահմանադրական դատարանի` ընտրություններն անվավեր չճանաչելու որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՍԴ–ի կայացրած որոշմանը։

Երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։

«Մեր կողմից ներկայացրած փաստերն ընտրությունների խախտումների վերաբերյալ ակնհայտ էին, սակայն ՍԴ կողմից ընդունած որոշումն առավել քան կանխատեսելի էր մեզ համար։ ՍԴ որոշումը վճռականության պակասի հարցն էր, սակայն դրանից ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները չեն վերանում»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` ՍԴ նիստերի ընթացքում և առհասարակ մթնոլորտն այնպիսին է, որ «տանում էր դատավորների ճնշման»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Հավելենք, որ «Հայոց հայրենիքը» հայտնել էր, որ ՄԻԵԴ կդիմի ՍԴ որոշման առնչությամբ։

Դատավորները վախեցան ասֆալտին փռվելուց. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին

273
թեգերը:
Արամ Վարդևանյան, «Հայաստան» դաշինք, Սահմանադրական դատարան, Ընտրություններ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Ըստ թեմայի
Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի
Լեզվակռիվ եղավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև
Վրաստանի և Հայաստանի վարչապետները

Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

5
(Թարմացված է 17:18 03.08.2021)
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն: Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»,– գրել է Վրաստանի վարչապետն իր ուղերձում։

Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Ղարիբաշվիլին եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել:Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է Սիմոնյանին

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

5
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Իրակլի Ղարիբաշվիլի
Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանը խոսեց Նավալնիին աջակցելու ակցիաներին մասնակցելու մասին

100
(Թարմացված է 16:15 03.08.2021)
Հակոբ Արշակյանը շեշտեց, որ ՀՀ քաղաքացի է և ելնում է Հայաստանի շահերից, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց ՌԴ դեսպանատան մոտ Ալեքսեյ Նավալնիին աջակցելուն ուղղված բողոքի ակցիաներին իր մասնակցելը։

Մանուկյանը փորձեց ճշտել, թե Արշակյանը Նավալնիի գործունեության մասին այժմ ինչ կարծիք ունի։

«Խնդրում եմ դուք որակումներ չտաք, թե ես որ երկրի դեմ կամ կողմ եմ երբևէ ակցիաներ արել, որովհետև երբևէ որևէ միջոցառում, որին ես մասնակցել եմ որևէ պետության դեմ չի եղել։ Այն, ինչի մասին դուք նշում եք, մոտ 10 տարի առաջվա իրավիճակային դրվագային միջոցառում է եղել, և ես այդ մասով չեմ ցանկանա մեկնաբանություն տալ»,–ասաց Արշակյանը։

Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացի է և ելնում է Հայաստանի շահերից, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։

«Դա նշանակում է, որ մեր շահերը զուգահեռվում են, այլ ոչ թե խաչվում և այն երկրները, որոնց դեմ ես հանդես կգամ հակառակ վերաբերմունքով, դրանք Հայաստանի թշնամիներն են և հակառակորդները։ Ես ուզում եմ վերահաստատել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և ես իմ գործունեությամբ ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ գործընկերային հարաբերություններն էլ ավելի խորացվեն»,–ասաց նա։

Հանձնաժողովի 3 նախագահներն ընդդիմադիր կլինեն. ըստ Ռուստամյանի` պայմանավորվածություն չկա

Նրա խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում աշխատելիս` ինքը բարձր մակարդակի հարաբերություններ է պահպանել ՌԴ գործընկերների և Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան

100
թեգերը:
Հակոբ Արշակյան, ԱԺ, «Հայաստան» դաշինք, Ալեքսեյ Նավալնի, Բողոքի ակցիա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը եկել էր, Արմեն Գևորգյանը` ոչ. դատական նիստը հետաձգվեց
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին