Էբրահիմ Ռայիսի

ՀՀ–ն պետք է ակտիվ աշխատի Իրանի հետ. փորձագետը` Երևանին ու Բաքվին ուղղված ուղերձների մասին

117
(Թարմացված է 17:42 17.07.2021)
Իրանի նախագահական ընտրություններն էական փոփոխություններ չեն արել Հարավային Կովկասում Իրանի դիրքի և դիրքորոշման հարցում. պաշտոնական Թեհրանը մտադիր է ավելի ամրապնդել իր շահերը տարածաշրջանում:

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի պաշտոնական Թեհրանի հռետորաբանությունն էլ ավելի չեզոք դարձնելու ուղղությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ մեկնաբանելով Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի` Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղղված շնորհակալական ուղերձները:

Ավելի վաղ Ռայիսին շնորհակալություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իրեն շնորհավորելու համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած ուղերձում նա շնորհավորել էր «օկուպացված տարածքներն ազատագրելու» կապակցությամբ:

Վարդանյանի կարծիքով` պաշտոնական Թեհրանի ցանկացած հայտարարություն պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Իրանը վարում է Հարավային Կովկասում վերջին տարիներին:

Նրա խոսքով` Իրանի ղեկավարությունը մտադիր է առաջ տանել իր շահերը տարածաշրջանում ՝ փորձելով պահպանել բարեկամական հարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Հայաստանը Իրանին պետք է մատակարարումները դիվերսիֆիկացնելու, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա մուտք գործելու համար, իսկ Բաքուն հետաքրքիր է տարբեր շահավետ նախագծերին մասնակցության տեսանկյունից, այդ թվում ՝ Ղարաբաղում:

Ինչ վերաբերում է նորընտիր նախագահի հաղորդագրություններին, ապա, ըստ փորձագետի, դրանք չեն տարբերվում իր նախորդների որդեգրած քաղաքականությունից: Այս համատեքստում Վարդանյանը հիշեցրեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ՝ Բաքվին ուղղված հաղորդագրությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Թեհրանի հայտարարությունները, որոնցում նշվում էր հայկական զորքերը դուրս բերելու և «գրավյալ տարածքները» Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին։

«Կարող ենք ասել, որ երկու երկրների առաջնորդներին ուղղված շնորհավորանքները տեղավորվում են իրանական տրամաբանության մեջ: Այնուամենայնիվ, Երևանին ուղղված ուղերձում Իրանի ղեկավարությունը հասկացրեց, որ մտահոգված է պատերազմից հետո տարածաշրջանում ծառացած մարտահրավերներով», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` հայկական կողմը պետք է ավելի ակտիվ գործի, ինտենսիվ աշխատանք իրականացնի Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատան, ինչպես նաև Իրանի իշխանությունների հետ արդյունավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:

117
թեգերը:
Հայաստան, Էբրահիմ Ռայիսի, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Ո՞վ ավելի կանհանգստանա, եթե Թուրքիայի ազդեցությունը մեծանա. Ղևոնդյանը` 3+3 ձևաչափի մասին
Ալիևի հայտարարությունը վկայում է հայկական տարածքների հանդեպ նկրտումների մասին. վերլուծաբան
Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին
Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանը խոսեց Նավալնիին աջակցելու ակցիաներին մասնակցելու մասին

54
(Թարմացված է 16:15 03.08.2021)
Հակոբ Արշակյանը շեշտեց, որ ՀՀ քաղաքացի է և ելնում է Հայաստանի շահերից, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց ՌԴ դեսպանատան մոտ Ալեքսեյ Նավալնիին աջակցելուն ուղղված բողոքի ակցիաներին իր մասնակցելը։

Մանուկյանը փորձեց ճշտել, թե Արշակյանը Նավալնիի գործունեության մասին այժմ ինչ կարծիք ունի։

«Խնդրում եմ դուք որակումներ չտաք, թե ես որ երկրի դեմ կամ կողմ եմ երբևէ ակցիաներ արել, որովհետև երբևէ որևէ միջոցառում, որին ես մասնակցել եմ որևէ պետության դեմ չի եղել։ Այն, ինչի մասին դուք նշում եք, մոտ 10 տարի առաջվա իրավիճակային դրվագային միջոցառում է եղել, և ես այդ մասով չեմ ցանկանա մեկնաբանություն տալ»,–ասաց Արշակյանը։

Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացի է և ելնում է Հայաստանի շահերից, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։

«Դա նշանակում է, որ մեր շահերը զուգահեռվում են, այլ ոչ թե խաչվում և այն երկրները, որոնց դեմ ես հանդես կգամ հակառակ վերաբերմունքով, դրանք Հայաստանի թշնամիներն են և հակառակորդները։ Ես ուզում եմ վերահաստատել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և ես իմ գործունեությամբ ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ գործընկերային հարաբերություններն էլ ավելի խորացվեն»,–ասաց նա։

Հանձնաժողովի 3 նախագահներն ընդդիմադիր կլինեն. ըստ Ռուստամյանի` պայմանավորվածություն չկա

Նրա խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում աշխատելիս` ինքը բարձր մակարդակի հարաբերություններ է պահպանել ՌԴ գործընկերների և Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան

54
թեգերը:
Հակոբ Արշակյան, ԱԺ, «Հայաստան» դաշինք, Ալեքսեյ Նավալնի, Բողոքի ակցիա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը եկել էր, Արմեն Գևորգյանը` ոչ. դատական նիստը հետաձգվեց
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին
Հակոբ Արշակյան

Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին

52
(Թարմացված է 15:32 03.08.2021)
Հակոբ Արշակյանը չպատասխանեց Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչու մինչև օրս որևէ մեկը քաղաքական և իրավական պատասխանատվության չի ենթարկվել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող քաղաքական ուժի մեղքն է, իսկ ինչքան հաջողություն կա, այդ մասին չեն խոսում։ ԱԺ–ում նման հայտարարություն արեց ՔՊ–ական Հակոբ Արշակյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։

Նշենք, որ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 12-ից ՀՀ տարածք են ներխուժել ադրբեջանական զորքերը, սակայն մինչև օրս որևէ մեկը քաղաքական և իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Նա հիշեցրեց, որ պատերազմից ամիսներ հետո դեռ 100 կմ հատվածում անհրաժեշտ դիրքային ենթակառուցվածքներ չեն եղել։

«Ես պատասխանատվությունից խուսափելու համար չեմ ասում, բայց տպավորություն է, որ ինչքան խնդիր կա, իշխանությունն է մեղավոր։ Հայաստանի պետական սահմանը մեր բոլորի սահմանն է, բանակն էլ նույնպես։ Եթե որևէ տեղ որևէ դիրք չի տեղադրվել կամ ուշացումով է տեղադրվել, ապա արդեն իսկ հնչել են պարզաբանումներ»,–ասաց Արշակյանը։

Ալեն Սիմոնյանը 2–րդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Նա առաջարկեց ԱԺ–ում չհնչեցնել սահմանի կահավորման առնչությամբ թվային տվյալներ և ավելի կոնստրուկտիվ լինել։

Ի պատասխան Աբրահամյանը նշեց, որ կառավարության որոշման նախագծում էլ սահմանային իրավիճակի առնչությամբ մանրամասներ կային,  խնդիրն այն է, որ Արշակյանն այդպես էլ չպատասխանեց իր հարցին։ Սակայն Արշակյանն ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի։

Հավելենք, որ ԱԺ–ում այժմ շարունակվում է ԱԺ նախագահի տեղակալներին ներկայացնելու գործընթացը։ Այս պահին ներկայացնում են ՔՊ–ի առաջադրած հաջորդ թեկնածուին` Հակոբ Արշակյանին, որից հետո կներկայացնեն նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին` Իշխան Սաղաթելյանին։

Իշխանության առաջին թեկնածուն` Ռուբեն Ռուբինյանը, արդեն իսկ ընտրվել է ԱԺ փոխխոսնակ։

Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածություն առաջադրվեց. ովքե՞ր են նրանք

52
թեգերը:
Հակոբ Արշակյան, Սահման, Տիգրան Աբրահամյան, Իշխանություն
Ըստ թեմայի
Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում
Իշխանությունը դասեր չի քաղել. քաղաքագետը` նոր ԱԺ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դերի մասին
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին
Штангист Симон Мартиросян

Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

0
(Թարմացված է 16:50 03.08.2021)
Հայկական ծանրամարտում օլիմպիական խաղերում վերջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը`Բարսելոնայում։ Տոկիո-ում հայ ծանրորդների «ոսկե» հաջողությունը թարմանցնելու հնարավորություն ուներ Սիմոն Մարտիրոսյանը։

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik.  Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423կգ արդյունքով, տղամարդկան 109կգ քաշային կարգում դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

 

Ծանրամարտի օլիմպիական տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը մրցումներին ներկայացել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով։ Հայ ծանրորդը Տոկիո-2020-ում Հայաստանի մեդալի հույսերից մեկն էր։ Ոմանք հիշում էին Սիմոնi mասնակցությունը Եվրոպայի վերջին առաջնությունում, որտեղ հայ ծանրորդը հրում վարժությունում զրո ստացավ։ Բայց հայ դյուցազունը իզորու էր ապացուցել բոլորին իր բազուկների ուժը։

 

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190կգ։ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը նախ գլխավերևում պահեց այդ քաշը, հետո մի փոքր դժվարությամբ բարձրացրեց 195կգ կշռող ծանրաձողն ու պոկում վարժությունից հետո դարձավ առաջատարը, ունենալով երկու կիլոգրամի առավելություն երկրորդ տեղում ընթացող Ակբար Ջուրաևի նկատմամբ, և վեց կիլոգրամի առավելություն երրորդ տեղում ընթացող բուլղարացի Հրիստո Հրիստովից։

 

Հրում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 230կգ էր։ Բայց տակտիկական պայքարից ելնելով Մարտիրոսյանը մոտեցավ 228կգ-ին, և գխավորեց աղյուսակը երկամարտի 423կգ արդյունքով ինչը օլիմպիական նոր ռեկորդ էր։ Բայց պայքարը ոսկե մեդալի համար առջևում էր, և պարզ էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ընթանալու է հայ և ուզբեկ ծանրորդների միջև։ Ջուրաևը երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 234կգ կշռող ծանրաձողը։ Սկսվեց տակտիկական պայքարը, ու մեր մարզիչները ստիպեցին պարզապես ուզբեկ ծանրորդին երրորդ մոտեցմանը փորձլ բարձրացնել 237կգ-ը։ Ջուրաևը սխրանք գործելով գլխավերևում պահեց այդ քաշը, և երկամարտում դարձավ առաջատար։

 

Սիմոն Մարտիրոսյանը դեռ երկու մոտեցում ուներ, և 238կգ բարձրացնելու դեպքում դառնում էր օլիմպիական չեմպիոն։ Երկրորդ մետեցումը չհաջողվեց։ Մնաց մեկ հնարավորություն։ Կամ օլիմպիական ոսկի, կամ արծաթ։ Ցավոք երրորդ մոտեցումն էլ չհաջողվեց, ու մեր մարզիկը բավարարվեց արծաթե մեդալով։

 

Այպիսով օլիմպիական խաղերում մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը ունի երեք մեդալ՝ 2 արծաթե(Սիմոն Մարտիրոսյան-ծանրամարտ) և (Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ), և 1 բրոնզե (Արթուր Դավթյան - մարմնամարզություն)։ Առնվազն բրոնզե մեդալ արդեն երաշխավորել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը հավակնում է օլիմպիական ոսկե մեդալին։

0
թեգերը:
Սիմոն Մարտիրոսյան, օլիմպիադա, հաղթանակ, ծանրամարտ