Արխիվային լուսանկար

Ադրբեջանն իր ապակառուցողական հայտարարություններով խախտում է եռակողմ պայմանավորվածությունը

95
(Թարմացված է 14:23 15.07.2021)
Ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին։ Երկու ամսվա ընթացքում սահմանին երկու հայ զինծառայող է սպանվել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Վերջին երկու ամիսներին Հայաստանը հայ–ադրբեջանական սահմանին երկու զոհ է ունեցել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հիշեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին` միաժամանակ նաև ՀԱՊԿ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների գործընկերների ուշադրությւնը հրավիրելով այդ փաստի վրա։

«Ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ամեն դեպքում, միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մենք կարողացել են վերադարձնել մեր 104 ռազմագերիներին։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։ ԼՂ հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կան և եղել են մեր առաջնահերթությունների շարքում»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանն իր ապակառուցողական հայտարարություններով խախտում է 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։ Միաժամանակ դրանք մարտահրավեր են միջազգային բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խախղաղության ու կայունության հաստատմամբ։

Ադրբեջանը ամեն ինչ անում է խաղաղությանը խոչընդոտելու համար. Փաշինյանը պատասխանեց Ալիևին

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 14-ին հայտարարել էր, թե «նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը։ Մեր հայրենի հողերը Զանգեզուրն է, մեր հայրենի հողերը Գյոյչան է (Սևան), Իրեվանը (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք» ու ավելացրել, որ ամեն րոպե պետք է պատրաստ լինել պատերազմի։

95
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Ադրբեջանի բնակիչներից մեկը պայթել է ականի վրա
ԵԽԽՎ

ՀՀ–ի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կմիավորեն ուժերը. ԵԽԽՎ

53
(Թարմացված է 23:20 27.07.2021)
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշել է, որ կարևոր է Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, Վրաստանն այս գործընթացում առաջնային դեր կխաղա։ «Արմենպրեսը», հղում անելով 1tv.ge-ին, տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք հանդես գանք նախաձեռնությամբ, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:

Նշենք, որ այսօր Ռիկ Դամսը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների հետ։

53
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը քաղբանտարկյալների մասին փաստաթղթի գրեթե ոչ մի կետը չի կատարել. ԵԽԽՎ
Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը

73
(Թարմացված է 19:37 27.07.2021)
Դաշինքը նորընտիր ԱԺ-ում ներկայացված կլինի յոթ պատգամավորներով, խմբակցության քարտուղարը ՀՀԿ-ական է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

73
թեգերը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
ՀՀ ԱԳՆ

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն

0
(Թարմացված է 11:23 28.07.2021)
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ   այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

0
թեգերը:
հրադադար, կրակոց, Սահման, Ադրբեջան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում