Շուշի

«Հիասթափված ենք». Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպանին

264
(Թարմացված է 16:32 13.07.2021)
Նիդեռլանդների դեսպանը նույնպես մասնակցել է Ադրբեջանի հրավիրած դիվանագիտական հավաքին, որն անցկացվել է Շուշիում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Նիդեռլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Պաուլինե էյզեմային բողոքի նամակ է ուղղել Շուշիում Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական հավաքին մասնակցելու առնչությամբ։ Նամակը հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

«Տիկին Էյզեմա, Նիդեռլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։ Չափազանց տարօրինակ է, որ դուք նման քայլի եք դիմում այն ժամանակ, երբ մեր երկրի խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը և հստակ ուղերձներ է հրապարակել այդ երկրում ցանկացած միջազգային բնույթի միջոցառմանը մասնակցելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ»,–գրված է նամակում։

Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպանն իր մասնակցությամբ փաստորեն արհամարհում է հայ ժողովրդին, Նիդեռլանդների հայկական համայնքին և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին։ Նամակում հիշեցրել են նաև, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի երկրների ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել այդ հավաքին։

«Փաստորեն ձեր մասնակցությամբ ապացուցում եք, որ այս երկրները ներկայացնող միջազգային կառույցի խաղաղասիրական քայլերին դուք դեմ եք։ Ամիսներ շարունակ Նիդեռլանդների իշխանությունները տարբեր որոշումներով դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, ինչպես նաև Ալիևի վերաբերմունքը հայ ռազմագերիների հանդեպ։ Ձեր մասնակցությամբ դուք ամբողջությամբ արհամարհում եք ժողովրդավարությամբ ընտրված մեր խորհրդարանի որոշումները»,–ասված է նամակում։

ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նիդեռլանդահայության անունից բացատրություն է պահանջում դեսպանի վերոնշյալ քայլերի կապակցությամբ և շատ արագ արձագանքի սպասում։

Հիշեցնենք, որ հուլիսի 11–ին Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները, բացառությամբ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչների, միասնական այց են կատարել ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական Շուշի։ Արցախի ԱԳՆ–ն դատապարտել է այս քայլը։

264
թեգերը:
Հայ դատի գրասենյակ, Շուշի, Դեսպան, Նիդեռլանդներ, Ադրբեջան
Ըստ թեմայի
Կարևոր է բուժել Արցախի վերքերը. Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով
Բրիտանական Telegraph–ը «զարհուրելի» է որակել Բաքվի «ռազմական պուրակը»
Ինչո՞ւ է Բաքուն առաջ քաշում ԼՂ խնդրի հայ-ադրբեջանական տարբերակը. Բաբայանը` իրավիճակի մասին
Արխիվային լուսանկար

Հուլիսի 30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում նաև «Պետական սահմանի մասին» օրենքն է

201
(Թարմացված է 21:24 29.07.2021)
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը ներկայացրել է արտահերթ նիստի օրակարգը։ Այնտեղ ներառված են նաև աղմկահարույց նախագծեր։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ին ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

«Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է համաձայնություն տալ 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն», - գրած է կայքում։

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում` մեկ հարց

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում տրանսպորտային օրենքի նախագծի փոփոխության շրջանակում կա նաև «Պետական սահմանի մասին» օրենքի վերաբերյալ փոփոխությունների նախագիծ, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների աղմկահարույց նախագիծը:

Քննարկվելու են նաև տրանսպորտին և կրթությանը վերաբերող օրենքների նախագծեր։

Ներքաղաքական իրավիճակը լիցքաթափվել է. Դիանա Գասպարյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

201
թեգերը:
Սահման, արտահերթ նիստ, ԱԺ
Ըստ թեմայի
ԿԸՀ–ն հայտնել է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
ՔՊ–ն որոշել է` ովքեր կլինեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նոր Ազգային ժողովում
Ստանիսլավ Զաս

Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

396
(Թարմացված է 16:58 29.07.2021)
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ Երևանն ու Բաքուն հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործեն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:

Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

396
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան
ՌԴ-ն օգնում է վերականգնել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Պեսկով
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա