Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. ի՞նչ է հորդորել նա. «Ժողովուրդ»

304
(Թարմացված է 10:11 13.07.2021)
Թերթը գրում է, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ պարբերականի` Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին:

«Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ, քանի որ խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել,– նշված է հոդվածում:

Փաշինյանն «իր» ընդդիմությունն է ստեղծում. փորձագետը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման մասին

Ըստ թերթի` իմքայլականների մի ստվար զանգված այդքան էլ կողմ չի եղել հատկապես ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունների հետ, բայց քանի որ ոչ մի ձևով չեն կարողացել որոշման վրա ազդել, լուռ համաձայնել են:

Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով Արցախ է գործուղում

«Փաշինյանն ասել է թիմին, որ այս անգամ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է օրենսդիր մարմին մտնում»,– գրում է «Ժողովուրդը» և ավելացնում` օրենսդիրներին Փաշինյանը կոչ է արել զգաստանալ ու սկսել աշխատել:

Թերթի տվյալներով` երեկ էլ խմբակցությունից պատգամավորները հեռախոսազանգեր են ստացել. ճշտել են՝ ովքեր են քաղաքում, կկարողանան 67 ձայն ապահովել հուլիսի 14-ին կամ 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Պարբերականը նշում է` օրը դեռ վերջնական չէ, օրակարգում նախատեսված է ներառել հիմնականում երկրորդ ընթերցման հարցեր:

Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին

304
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» խմբակցություն
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1230)
Ըստ թեմայի
Որը կլիներ ամենացանկալի տարբերակը. քաղաքագետը` Խաչատուրով - Փաշինյան հակամարտության մասին
Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ
Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցը. Շուշանը 2 մլն դրամը չի ստանա
Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանը խոսեց Նավալնիին աջակցելու ակցիաներին մասնակցելու մասին

88
(Թարմացված է 16:15 03.08.2021)
Հակոբ Արշակյանը շեշտեց, որ ՀՀ քաղաքացի է և ելնում է Հայաստանի շահերից, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց ՌԴ դեսպանատան մոտ Ալեքսեյ Նավալնիին աջակցելուն ուղղված բողոքի ակցիաներին իր մասնակցելը։

Մանուկյանը փորձեց ճշտել, թե Արշակյանը Նավալնիի գործունեության մասին այժմ ինչ կարծիք ունի։

«Խնդրում եմ դուք որակումներ չտաք, թե ես որ երկրի դեմ կամ կողմ եմ երբևէ ակցիաներ արել, որովհետև երբևէ որևէ միջոցառում, որին ես մասնակցել եմ որևէ պետության դեմ չի եղել։ Այն, ինչի մասին դուք նշում եք, մոտ 10 տարի առաջվա իրավիճակային դրվագային միջոցառում է եղել, և ես այդ մասով չեմ ցանկանա մեկնաբանություն տալ»,–ասաց Արշակյանը։

Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացի է և ելնում է Հայաստանի շահերից, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։

«Դա նշանակում է, որ մեր շահերը զուգահեռվում են, այլ ոչ թե խաչվում և այն երկրները, որոնց դեմ ես հանդես կգամ հակառակ վերաբերմունքով, դրանք Հայաստանի թշնամիներն են և հակառակորդները։ Ես ուզում եմ վերահաստատել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և ես իմ գործունեությամբ ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ գործընկերային հարաբերություններն էլ ավելի խորացվեն»,–ասաց նա։

Հանձնաժողովի 3 նախագահներն ընդդիմադիր կլինեն. ըստ Ռուստամյանի` պայմանավորվածություն չկա

Նրա խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում աշխատելիս` ինքը բարձր մակարդակի հարաբերություններ է պահպանել ՌԴ գործընկերների և Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան

88
թեգերը:
Հակոբ Արշակյան, ԱԺ, «Հայաստան» դաշինք, Ալեքսեյ Նավալնի, Բողոքի ակցիա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը եկել էր, Արմեն Գևորգյանը` ոչ. դատական նիստը հետաձգվեց
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին
Հակոբ Արշակյան

Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին

56
(Թարմացված է 15:32 03.08.2021)
Հակոբ Արշակյանը չպատասխանեց Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչու մինչև օրս որևէ մեկը քաղաքական և իրավական պատասխանատվության չի ենթարկվել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող քաղաքական ուժի մեղքն է, իսկ ինչքան հաջողություն կա, այդ մասին չեն խոսում։ ԱԺ–ում նման հայտարարություն արեց ՔՊ–ական Հակոբ Արշակյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։

Նշենք, որ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 12-ից ՀՀ տարածք են ներխուժել ադրբեջանական զորքերը, սակայն մինչև օրս որևէ մեկը քաղաքական և իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Նա հիշեցրեց, որ պատերազմից ամիսներ հետո դեռ 100 կմ հատվածում անհրաժեշտ դիրքային ենթակառուցվածքներ չեն եղել։

«Ես պատասխանատվությունից խուսափելու համար չեմ ասում, բայց տպավորություն է, որ ինչքան խնդիր կա, իշխանությունն է մեղավոր։ Հայաստանի պետական սահմանը մեր բոլորի սահմանն է, բանակն էլ նույնպես։ Եթե որևէ տեղ որևէ դիրք չի տեղադրվել կամ ուշացումով է տեղադրվել, ապա արդեն իսկ հնչել են պարզաբանումներ»,–ասաց Արշակյանը։

Ալեն Սիմոնյանը 2–րդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Նա առաջարկեց ԱԺ–ում չհնչեցնել սահմանի կահավորման առնչությամբ թվային տվյալներ և ավելի կոնստրուկտիվ լինել։

Ի պատասխան Աբրահամյանը նշեց, որ կառավարության որոշման նախագծում էլ սահմանային իրավիճակի առնչությամբ մանրամասներ կային,  խնդիրն այն է, որ Արշակյանն այդպես էլ չպատասխանեց իր հարցին։ Սակայն Արշակյանն ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի։

Հավելենք, որ ԱԺ–ում այժմ շարունակվում է ԱԺ նախագահի տեղակալներին ներկայացնելու գործընթացը։ Այս պահին ներկայացնում են ՔՊ–ի առաջադրած հաջորդ թեկնածուին` Հակոբ Արշակյանին, որից հետո կներկայացնեն նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին` Իշխան Սաղաթելյանին։

Իշխանության առաջին թեկնածուն` Ռուբեն Ռուբինյանը, արդեն իսկ ընտրվել է ԱԺ փոխխոսնակ։

Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածություն առաջադրվեց. ովքե՞ր են նրանք

56
թեգերը:
Հակոբ Արշակյան, Սահման, Տիգրան Աբրահամյան, Իշխանություն
Ըստ թեմայի
Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում
Իշխանությունը դասեր չի քաղել. քաղաքագետը` նոր ԱԺ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դերի մասին
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին
Министр транспорта, связи и информационных технологий Акоб Аршакян во время принятия присяги (30 января 2019). Еревaн

Ինչպե՞ս է ՔՊ–ն մայիսին մասնակցել Ապրիլյան պատերազմին. Հակոբ Արշակյանի մեկնաբանությունը

0
(Թարմացված է 17:14 03.08.2021)
Հակոբ Արշակյանը նշեց, որ իր կենսագրության մեջ երբեք չի գրի այնպիսի բան, որը կասկածների տեղիք կտա։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանը պատասխանել է հարցին, թե Քառօրյա պատերազմի ժամանակ ինչպես կարող էր լինել առաջնագծում, եթե մայիսին մարտական գործողություններն արդեն ավարտված էին։

«Հայաստան» դաշինքի պատգամավորի Արթուր Խաչատրյանը նշեց, որ Հակոբ Արշակյանի կենսագրության մեջ նշվում է` 2016-ին ապրիլյան պատերազմում ծառայել է առաջնագծում։ Կայքերից մեկի հարցմանը ՊՆ–ն պատասխանել է, որ ՔՊ–ի կամավորական ջոկատը 2016-ի մայիսի 14-ից գործուղվել է պաշտպանության բանակ` Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայր։

Խաչատրյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս են մայիսին մասնակցել Ապրիլյան պատերազմին, երբ այն 40 օր է` վերջացել էր, իսկ Ճանկաթաղն առաջնագծից 35 կմ հեռու է։

Արշակյանը հայտարարեց, որ Քառօրյա պատերազմ ասելով նկատի է առնվում այն ժամանակահատվածը, երբ անհրաժեշտություն կար և ՊՆ–ն ներգրավում էր հավելյալ ուժեր։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել , որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը սկզբում անցել է վերապատրաստում երևանամերձ համապատասխան զորամասում , հետո նոր գնացել է նշված վայր։ Ամենևին չմտնելով մանրամասնությունների մեջ` ասեմ,  որ նշված վայրը տեղակայման վայրն է, իսկ բուն գործողությունների, ինժեներական աշխատանքների մասը բոլորովին այլ վայր է»,–ասաց Արշակյանը։

Նա շեշտեց, որ Սեյրան Օհանյանն էլ ԱԺ–ում ներկա է, իր նախարար եղած տարիների ընթացքում է եղել, ընդամենը կարող են հարցնել, ճշտումներ անել և անհրաժեշտության դեպքում հավելյալ կարող են քննարկել այդ հարցը։

Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին

Արշակյանը նաև նշեց, որ պատերազմի առաջին օրվանից անձամբ Մարտակերտում է եղել և իր կենսագրության մեջ նա երբեք չի գրի այնպիսի բան, որը կասկածների տեղիք կտա։ Զինկոմիսարիատում նրան տվել են համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է վերոգրյալի մասին։

Հանձնաժողովի 3 նախագահներն ընդդիմադիր կլինեն. ըստ Ռուստամյանի` պայմանավորվածություն չկա

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 2-ին 1994-թվականի հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ խոշոր մարտական գործողություններ տեղի ունեցան, որոնք շարունակվեցին մինչև ապրիլի 5-ը։ Այդ օրը Մոսկվայում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի աջակցությամբ, կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հայկական կողմի կորուստները կազմեցին ավելի քան 100 մարդ։

0
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Հակոբ Արշակյան, Արթուր Խաչատրյան, Ապրիլյան քառօրյա պատերազմ, ԱԺ