Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց

399
(Թարմացված է 13:38 11.07.2021)
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը քաղաքական ուժի դիրքորոշումն ընտրությունների մասին ներկայացրեց 9 թեզով:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք նախադեպը չեն ունեցել ՀՀ պատմության ընթացքում:

Այս մասին այսօր ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննությանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հայոց հայրենիք» կուսակցությունը անվճար 90 րոպե եթերաժամից օգտագործել է 13-ը

«Դրանք երկակի հարված կարող են հասցնել պետականությանը: Մի կողմից այդ խախտումներն ուղղակի ապալեգիտիմացնում են ԱԺ-ն, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում են ԱԺ-ի կողմից հետագայում ձևավորվող մարմինների լեգիտիմությունը: Մյուս կողմից նման խախտումներին չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան»,- ասաց Հարությունյանը:

Իրենց արձանագրած խախտումները Դավիթ Հարությունյանը ներկայացրեց 9 թեզերով.

  1. Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության սպառնալիք, հոգեբանական ահաբեկում,
  2. «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի  առաջին համարը, լինելով միաժամանակ իշխանության ներկայացուցիչ, խախտել է ընտրության ազատության սկզբունքը,
  3. ՄԻՊ հայտարարություններում արձանագրված փաստերը, որոնք հաստատում են ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման փաստը,
  4. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել,
  5.  Փաշինյանի հնչեցրած կոչերը ոչ միայն ընկալվել են իբրև իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել (քրեական հետապնդումներ, հրաժարականներ, կադրային ջարդ),
  6. Իրավապահ համակարգի գործողություններն ու անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին,
  7. Ազատ ընտրության իրավունքի խախտումները կրել են այնպիսի բնույթ, որ ակնհայտերն առկա են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր,
  8.  Հանրային հեռուստատեսությամբ լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասարության սկզբունքը,
  9. Փաշինյանն ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Ներկայացնելով առաջադրված բոլոր թեզերի մասին վկայող փաստական հանգամանքներ՝ Դավիթ Հարությունյանն  ավարտեց իր 1.5 ժամանոց ելույթը:

«Հարգելի բարձր դատարան, խնդրում ենք անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,- ասաց Հարությունյանը,- մենք իրականում կանգնած են ճամփաբաժանի առջև, և ճանապարհներից մեկը նշված խախտումների լեգիտիմացումն է, որն անդառնալի վնաս կհասցնի ՀՀ ժողովրդավարությանը: Ես վստահ եմ,  որ ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը»:

Ելույթից հետո Դավիթ Հարությունյանը պատասխանեց ՍԴ անդամների հարցերին: 

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցին, թե ինչու դիմումով կոնկրետ ընտրախախտումներ դեպքեր չեն ներկայացվել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դիմումում ներկայացվել են միայն այն խնդիրները, որոնք իրենց համոզմամբ, ճակատագրական նշանակություն ունեն ՀՀ-ի համար:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

399
թեգերը:
Դավիթ Հարությունյան, Սահմանադրական դատարան, Ընտրություններ, Հայաստան, «Պատիվ ունեմ» դաշինք
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի
Լեզվակռիվ եղավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն բարձր է գնահատում պատերազմի ժամանակ Շվեյցարիայի սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյան

70
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը։ Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին Ազգային տոնի կապակցությամբ հղած իր ուղերձում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

«Հայաստանը բարձր է գնահատում պատերազմի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը շեշտել է նաև Շվեյցարիայի տրամադրած օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը։

Բացի այդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մեծապես կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Փաշինյանը հավելել է նաև, որ շվեյցարահայ ակտիվ համայնքը կարևոր դեր է խաղում երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

 

70
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Շվեյցարիա
Ըստ թեմայի
Երևանի ու Բաքվի հետ շփումների մեջ ենք. Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին
Փաշինյանը գերիների շուտափույթ վերադարձի կարևորությունը ներկայացրել է ԿԽՄԿ նախագահին
Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Գեղարքունիք

Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է

729
(Թարմացված է 22:15 31.07.2021)
Մոսկվացի քաղաքագետ և Կովկասագետների գիտական ընկերության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծում է, որ սահմանին իրավիճակը սրելով` Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրել և առավելություն ստանալ մարտական գործողությունների գոտում` հետագայում բանակցություններին սակարկության ժամանակ շահեկան օգտագործելու համար:

«Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի սակարկություն է ընթանում։ Այդ մասին կարելի է դատել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցերի արդյունքներից։ Հայաստանի ղեկավարի այցից հետո խոսվել է բարդ փոխզիջումների ու որոշումների մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այն փոխզիջումային լուծումների համար, որոնք քննարկվել են ու հնարավոր է շարադրվեն թղթի վրա», - ասում է Արեշևը:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում բանակցությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Այս համատեքստում, անշուշտ, քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Չի բացառվում, որ այդ գործընթացի հիմքը դառնան Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխանցվել են Բաքվին և Երևանին։

«Փաշինյանը երբեք չի թաքցրել հարևան երկրների հետ խաղաղության հասնելու իր ծրագրերն ու այդ մասին ասել է հերթական անգամ՝ վերջերս ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Ճիշտ է, նա նշել է, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Դրանով հաստատվում է, որ Ադրբեջանը բանակցում է ուժի դիրքերից՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը սահմանին։ Դժվար թե ադրբեջանական ստորաբաժանումները հենց այնպես հեռանան Գեղարքունիքից և Սյունիքից, որ ռուս սահմանապահները կանգնեն հակամարտող կողմերի միջև։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում պնդում են, որ զորքերի հայելային հեռացման հիմք ընդունվի հակամարտության ներկայիս գիծը», - ասաց նա։

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Արեշևը

Արեշևը կարծում է, որ Ղարաբաղում ռազմական պարտությունն ու բանակցային գործընթացում հայկական իշխանության ներկայիս խոցելի վիճակը Հայաստանի թուլացման արդյունքն են, չնայած որ երկիրն ուժեղացել էր վերջին 10-15 տարում:

Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

«Ժամանակին փորձագետները խոսում էին հայ հասարակության «ղարաբաղականացման» մասին, իսկ հիմա մենք գործ ունենք «քարդաշյանացման» հետևանքների հետ։ Ես չեմ հորինել այդ տերմինը, բայց այն ընդհանուր առմամբ արտացոլում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններն ու գաղափարական-արժեքային նոր վեկտորը», - ասում է Արեշևը։

Նման տրամադրությունները 2018-ի գարնան անարյուն իշխանափոխության արդյունքն են, իսկ դրան հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, ռազմաքաղաքական դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը, անվստահություն առաջացրեցին ՀԱՊԿ-ի դաշնակիցների մոտ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով, պետք չէ բացառել այն գործոնը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անգիտակցաբար սպասարկել է ոչ բարեկամական երկրների և դրանց հատուկ ծառայությունների շահերը, և հիմա նման անմտությունը թանկ է նստում թուլացած հայկական պետության վրա։

«Ռուս վերլուծաբանները շատ հաճախ ընդգծում են Թուրքիայի կապերը բրիտանական հետախուզության և նրանց անդրազգային կորպորացիաների հետ։ Հիշեցնեմ, որ ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը»  նախաձեռնվել էր այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված էին Հայաստանին Արևելք – Արեւմուտք առանցքին միացնելու հարցում, որ Երևանը ռուսական վեկտորից ուղղվի թուրքականին», - ընդգծեց Արեշևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտամետ ուժերը չեն կարող հստակ ասել, թե առանց Անկարայի մասնակցության հավաքական Արևմուտքն ինչպիսի քաղաքական նախագիծ կարող է առաջարկել ՀՀ-ին: Նույնիսկ ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ղեկավարվում են թուրք սպաները։ Արեշևը նշում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներկայացուցիչների այցերից կարելի է դատել, որ նրանք չեն տարանջատում տարածաշրջանի երկրները՝ հետևողականորեն այցելելով Թբիլիսի, Երևան ու Բաքու:

«Արևմուտքն առանձին նախասիրություններ չունի Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հանդեպ և չի առանձնացնում Հայաստանը։ Նրանց համար դա ընդհանուր տարածաշրջան է, որը լավ կլիներ ամբողջովին արևմտամետ դարձնել, բայց նրանք գիտակցում են, որ Թուրքիան Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ունի իր արտաքին քաղաքական նպատակները, որոնք իրականացնում է, ու չարժե նրան այդ հարցում խանգարել», - ասաց Արեշևը։

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Այսպիսով, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական, մշակութային և գաղափարական էքսպանսիայի։ Արեշևը նշում է, որ հայկական լրատվական դաշտում արդեն տարածվում են թուրքական քարոզչության թեմաներ, որ հայերն ու թուրքերը հիանալի խաղաղ ապրել են, մինչև «չար Ռուսաստանը» և ռուսական բանակի հայ գեներալներն եկան ու սկսեցին գրավել Կարսը, Արդահանը, Էրզրումը և այլն։

Այդպիսի մտքերը արտահայտում են նույնիսկ իշխող խմբակցության կողմնակիցները։Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան կկարողանա զսպել Հայաստանի նկատմամբ թուրքական ոտնձգությունները` նաև հաշվի առնելով Անկարայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների կիրառումը:

729
թեգերը:
քարտեզ, Հայաստան, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակի սրմանը տանող քայլերից
Արմեն Գրիգորյանը Կարմիր խաչի ղեկավարի հետ քննարկել է սահմանային խնդիրն ու գերիների հարցը
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է

0
(Թարմացված է 09:46 02.08.2021)
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 05։55-ի սահմաններում Վեդի-Վանաշեն միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Արամայիս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի և 27-ամյա Արամ Ղուկասյանի վարած ZIL MMZ մակնիշի ավտոմեքենաները։ 

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Վթարի հետևանքով Տերտերյանը տեղում մահացել է, իսկ ZIL-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

0
թեգերը:
Հայաստան, ավտովթար, ավտոմեքենա, Զոհ, վարորդ