ԿԸՀ

«Հայոց հայրենիք» կուսակցությունը անվճար 90 րոպե եթերաժամից օգտագործել է 13-ը

59
(Թարմացված է 11:41 11.07.2021)
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին առաջարկեց պարզաբանել, թե ինչու է կուսակցությունը հրաժարվել օգտվել քարոզչական այս միջոցից:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հանրային հեռուստառադիոեթերում քարոզչության նպատակով տրամադրված անվճար 90 րոպեից «Հայոց հայրենիք» կուսակցությունն օգտագործել է ընդամենը 13-ը: Ընդ որում, ռադիոեթերն ընդհանրապես չի օգտագործել:

Այս մասին այսօր ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննությանը հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝  «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին առաջարկելով պարզաբանել, թե ինչու է կուսակցությունը հրաժարվել օգտագործել քարոզչական այս միջոցը։

 «Համեմատության համար ասեմ, որ մյուս բողոքող քաղաքական ուժերը (խմբ. «Հայաստան» դաշինք, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք) բավական արդյունավետ օգտագործել են այդ եթերաժամանակը»,- ասաց Հակոբյանը:

«Քարոզարշավը սկսելու ժամանակ տրվել է 3 րոպե անվճար եթերաժամ՝ գովազդը տեղադրելու: Մինչև պատրաստել ենք մեր նախընտրական գովազդը, անցել է 2-3 օր, որից հետո նախնական գովազդը տրվել է Հ1-ին: Գովազդը եղել է 4 րոպեանոց: 3 oր պտտվել է, որից հետո հանվել է: Նույնիսկ մենք ձեզ առաջարկել ենք, որ պատրաստ ենք հավելյալ վճարել, որպեսզի այդ գովազդը նորից սկսի պտտվել, մեզ ասել եք, որ նման իրավունք չեք կարող տալ»,- ասաց «Հայոց Հայրենիքի» ներկայացուցիչը:

ՀՌՀ նախագահը հստակեցրեց, որ առաջարկն արվել է, ոչ թե իրենց՝ Հանձնաժողովին, այլ Հ1-ին և արձանագրեց, որ հարցի պատասխանն այդպես էլ չստացվեց՝ ինչու կուսակցությունն անվճար եթերից չի օգտվել իր իրավունքի չափով:

ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։

Լեզվակռիվ եղավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

59
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ–ում հարցաքննվի որպես վկա
Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով
Փաշինյանն ու Լուկաշենկոն

Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին

20
(Թարմացված է 22:40 04.08.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Ուղերձ է հղելլ նաև Բելառուսի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի  ծառայությունը։

«Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

Հիշեցնենք` հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ քվեները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

20
թեգերը:
Հայաստան, Բելառուս, Արփի Փաշինյան, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
«Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո իմ գրասենյակ եկավ». Օհանյանը պատմեց` ինչ են խոսել
Տպավորություն է, թե Փաշինյանը ՊՆ–ում չէր, այլ էկոնոմիկայի նախարարությունում. Մանգասարյան
Իշխան Սաղաթելյան

«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին

425
(Թարմացված է 14:15 04.08.2021)
ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև իր` բանակում չծառայելու պատճառների մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում` անդրադառնալով բիզնեսով զբաղվելու մասին լուրերին։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը Սաղաթելյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։

«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել (Գեղարքունիքում, 2018-ին,–խմբ.)։ Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»,–ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել–չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Նրա խոսքով` 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։

«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան

Ավելին` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ եղել է Արցախում, նաև առաջնագծում, սակայն մատակարարման հարցերով է զբաղված եղել։

Սաղաթելյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ի տարբերություն դահլիճում նստած շատ պատգամավորների, անպիտանելիության փաստաթղթերով չի ազատվել բանակից։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց` շա՞տ կտխրի Սաղաթելյանը, եթե նրան չընտրեն փոխխոսնակի պաշտոնում։ Ի պատասխան Սաղաթելյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն` կարող է նույնիսկ ուրախանալ։

«Խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին». Իշխան Սաղաթելյան

425
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Սևան, բիզնես, Բանակ
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի հետ էլ եմ հանդիպել. Սաղաթելյանը` հետընտրական հանդիպումների մասին
«Կան ուժեր, որոնք ընդդիմադիր են ձևանում, բայց միայն քվե են փախցնում». Իշխան Սաղաթելյան
«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան