Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել ընտրություններին քվեարկած զինծառայողների ցուցակը

150
(Թարմացված է 15:47 10.07.2021)
Արամ Վարդևանյանը կարծում է, որ զինծառայողներին կարող էին պարտադրել, որ նրանք ընտրություններին մի քանի անգամ քվեարկեն, այդ պատճառով էլ ցուցակը չի հրապարակվում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած, քվերարկած զինծառայողների ցուցակը։ Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նման պահանջ հնչեցրեց Սահմանադրական դատարանում, որտեղ քննվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը։

Վարդևանյանի կարծիքով`զինծառայողների ձայները օգտագործվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

Մասնավորապես, փաստաբանը նշեց, որ զինվորական գրքույկը ամենահեշտն է կեղծել և չի բացառվում, որ զինծառայողները մի քանի անգամ են քվեարկել: Միևնույն ժամանակ, Վարդևանյանը չի հասկանում, թե ինչու ԿԸՀ–ն կարող է հրապարակվել ընտրություններին մասնակցած, քվեարկած քաղաքացիական անձանց ցուցակները, իսկ զինծառայողներինը չի կարող, պատճառաբանելով, թե տեղեկատվությունը գաղտնիք է։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի 10993 ներկայացուցիչներ մասնակցել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Պետք է հրապարակվեն բոլոր ցուցակները՝ ստորագրություններով, անուններով ու ազգանուններով, որպեսզի կարողանանք ուսումնասիրել և հասկանալ, թե բազմակի քվեարկության դեպքեր եղել են, թե ոչ», - ասաց Վարդևանյանը:

Զինվորները քվեարկում են պատրաստի ծրարներով. դատախազությունն ուսումնասիրում է տեսանյութը

Ավելի վաղ Վարդևանյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը 109 618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի «աշխատել», իսկ 23.790 քաղաքացու դեպքում անձնագիրը «աշխատել» է, բայց լուսանկար դուրս չի եկել։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

150
թեգերը:
քվեարկություն, զինծառայող, Արամ Վարդևանյան, Սահմանադրական դատարան, Ընտրություններ
Ըստ թեմայի
Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ
Հրամանատարները չեն կարող ուղղորդել զինվորների քվեարկությունը. Հարությունյան
Զինվորներին ուղղորդում են քվեարկել ՔՊ-ի օգտին. Աշոտյանն ահազանգում է
Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը

10
(Թարմացված է 19:37 27.07.2021)
Դաշինքը նորընտիր ԱԺ-ում ներկայացված կլինի յոթ պատգամավորներով, խմբակցության քարտուղարը ՀՀԿ-ական է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

10
թեգերը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Արթուր վանեցյան

Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

32
(Թարմացված է 18:17 27.07.2021)
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է հանդես գալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների շարքում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Վանեցյանն այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,–գրել է նա։

Վանեցյանի խոսքով` «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ լրացուցիչ հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։ Օրակարգում 7 հարց է ընդգրկված, որոնցից մեկն էլ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է լինելու։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

32
թեգերը:
Արցախ, հանձնաժողով, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել
Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին
Վանեցյանը բացատրեց` ինչու է ասել «Крым наш», «Я кадровый чекист»