Մխիթար Զաքարյան

Ե՛վ ես, և՛ ընկերներս անօրինական որևէ քայլ չենք արել. Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել

230
(Թարմացված է 19:43 09.07.2021)
Նա նշել է, որ եթե «Հայաստան» դաշինքը վերցնի մանդատները, ինքը կգնա խորհրդարան։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ինքը` Զաքարյանը։

«Հրաժարականը համաձայնեցված է «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ և պայմանավորված է խորհրդարան գնալու որոշմամբ։ Ընդամենը 16 օր ենք առաջ ընկել իրադարձություններից։ Հուլիսի 26-ին նշանակվել է ԱԺ առաջին նիստը»,- ասաց նա։

Զաքարյանի խոսքով` իշխանությունների կողմից ճնշումներ չեն եղել, ինքն էլ քաղաքապետի աթոռն այդքան էլ դժվարությամբ չի թողնում։ Ասում է` իր հրաժարականով պայքարը չի դադարում։

«Հաշվի առնելով, որ արդեն հանրապետության մասշտաբով ենք գործունեություն ծավալելու, այդքան էլ դժվարությամբ չթողեցի քաղաքապետի պաշտոնը։ Չենք դադարեցնում մեր գործունեությունը ի նպաստ Մեղրիի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության»,- նշեց նա։

Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի բնակարաններում իրականացվող խուզարկություններին և վերջին օրերին աղմկոտ ձերբակալություններին` Զաքարյանը նշեց, որ դրանց բացասական է վերաբերվում։

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

«Բացի գործընկեր լինելուց՝ նաև ընկերներ ենք։ Համոզված եմ, որ և՛ ես, և՛ իմ ընկերները հակաօրինական որևէ քայլ չենք արել»,- ասաց նա Sputnik Արմենիային։

Մխիթար Զաքարյանն իր հրաժարականի մասին ավելի վաղ խոսել էր այսօր Մեղրիի ավագանու արտահերթ նիստում։

«2021թ–ի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները»,– ասել է նա։

Զաքարյանը նաև նշել է, որ թեև «Հայաստան» դաշինքի, որի կազմում ինքը մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին, պաշտոնապես դեռ չի հայտարարել մանդատները վերցնելու մասին, բայց ամենայն հավանականությամբ կվերցնի մանդատները,  ու ինքը կգնա խորհրդարան։

«Ես այդ դաշինքի 17 համարն եմ, առայժմ` 21։ Բայց ամենայն հավանականությամբ ինչ–որ փոփոխությոսւններ կլինեն և որպես 17-րդ համարը` հերթականությամբ, եթե դաշինքը որոշի գնալ ԱԺ, ես մանդատը կվերցնեմ»,– ասել է նա։

Քաղաքապետը նաև հայտարարել է, որ ինքն այս պահին արձակուրդում է։ Ժամանակավոր պաշտոնակատարն իր տեղակալ Արմեն Սամվելյանն է, որը նույնպես, Զաքարյանի խոսքով, պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։

Բացի Սամվելյանից, ըստ քաղաքապետի, համակարգից հեռանալու ցանկություններ ունեցողներ էլի կան։

«Սա ո՛չ բողոքի ակցիա է, ո՛չ սաբոտաժ է։ Ամեն մեկն իր անձնական պլաններն ունի։ Մարդիկ կան, որ ինձ շատ ավելի շուտ էին դիմել, բայց ես խնդրել էի սպասել մինչև ընտրություններ»,– ասել է Զաքարյանը` նշելով, որ օր ավել համայնքին սպասողական վիճակի մեջ պահելը կարող է վնասել համայնքին, ինչի ցանկություն իրենք չունեն։

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է

Հավելենք, որ այսօր Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրավապահները խուզարկում են իր տունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դրանից հետո նրան ձերբակալել են։

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով երեկ կալանավորվել է։

230
թեգերը:
Մեղրի, Հրաժարական, Մխիթար Զաքարյան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չեն երկարաձգում. Ղազինյան
Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել
Գեղարքունիք

Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է

151
(Թարմացված է 22:15 31.07.2021)
Մոսկվացի քաղաքագետ և Կովկասագետների գիտական ընկերության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը կարծում է, որ սահմանին իրավիճակը սրելով` Ադրբեջանը փորձում է հայկական կողմի վրա առավելագույն ճնշում գործադրել և առավելություն ստանալ մարտական գործողությունների գոտում` հետագայում բանակցություններին սակարկության ժամանակ շահեկան օգտագործելու համար:

«Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի սակարկություն է ընթանում։ Այդ մասին կարելի է դատել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցերի արդյունքներից։ Հայաստանի ղեկավարի այցից հետո խոսվել է բարդ փոխզիջումների ու որոշումների մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այն փոխզիջումային լուծումների համար, որոնք քննարկվել են ու հնարավոր է շարադրվեն թղթի վրա», - ասում է Արեշևը:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում բանակցությունները վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության։ Այս համատեքստում, անշուշտ, քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Չի բացառվում, որ այդ գործընթացի հիմքը դառնան Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխանցվել են Բաքվին և Երևանին։

«Փաշինյանը երբեք չի թաքցրել հարևան երկրների հետ խաղաղության հասնելու իր ծրագրերն ու այդ մասին ասել է հերթական անգամ՝ վերջերս ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում: Ճիշտ է, նա նշել է, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում։ Դրանով հաստատվում է, որ Ադրբեջանը բանակցում է ուժի դիրքերից՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը սահմանին։ Դժվար թե ադրբեջանական ստորաբաժանումները հենց այնպես հեռանան Գեղարքունիքից և Սյունիքից, որ ռուս սահմանապահները կանգնեն հակամարտող կողմերի միջև։ Ամենայն հավանականությամբ, Բաքվում պնդում են, որ զորքերի հայելային հեռացման հիմք ընդունվի հակամարտության ներկայիս գիծը», - ասաց նա։

Андрей Арешев на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Արեշևը

Արեշևը կարծում է, որ Ղարաբաղում ռազմական պարտությունն ու բանակցային գործընթացում հայկական իշխանության ներկայիս խոցելի վիճակը Հայաստանի թուլացման արդյունքն են, չնայած որ երկիրն ուժեղացել էր վերջին 10-15 տարում:

Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա

«Ժամանակին փորձագետները խոսում էին հայ հասարակության «ղարաբաղականացման» մասին, իսկ հիմա մենք գործ ունենք «քարդաշյանացման» հետևանքների հետ։ Ես չեմ հորինել այդ տերմինը, բայց այն ընդհանուր առմամբ արտացոլում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններն ու գաղափարական-արժեքային նոր վեկտորը», - ասում է Արեշևը։

Նման տրամադրությունները 2018-ի գարնան անարյուն իշխանափոխության արդյունքն են, իսկ դրան հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, ռազմաքաղաքական դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը, անվստահություն առաջացրեցին ՀԱՊԿ-ի դաշնակիցների մոտ։ Ուստի, քաղաքագետի կարծիքով, պետք չէ բացառել այն գործոնը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անգիտակցաբար սպասարկել է ոչ բարեկամական երկրների և դրանց հատուկ ծառայությունների շահերը, և հիմա նման անմտությունը թանկ է նստում թուլացած հայկական պետության վրա։

«Ռուս վերլուծաբանները շատ հաճախ ընդգծում են Թուրքիայի կապերը բրիտանական հետախուզության և նրանց անդրազգային կորպորացիաների հետ։ Հիշեցնեմ, որ ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը»  նախաձեռնվել էր այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված էին Հայաստանին Արևելք – Արեւմուտք առանցքին միացնելու հարցում, որ Երևանը ռուսական վեկտորից ուղղվի թուրքականին», - ընդգծեց Արեշևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտամետ ուժերը չեն կարող հստակ ասել, թե առանց Անկարայի մասնակցության հավաքական Արևմուտքն ինչպիսի քաղաքական նախագիծ կարող է առաջարկել ՀՀ-ին: Նույնիսկ ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ղեկավարվում են թուրք սպաները։ Արեշևը նշում է, որ եվրոպացի ու ամերիկացի ներկայացուցիչների այցերից կարելի է դատել, որ նրանք չեն տարանջատում տարածաշրջանի երկրները՝ հետևողականորեն այցելելով Թբիլիսի, Երևան ու Բաքու:

«Արևմուտքն առանձին նախասիրություններ չունի Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հանդեպ և չի առանձնացնում Հայաստանը։ Նրանց համար դա ընդհանուր տարածաշրջան է, որը լավ կլիներ ամբողջովին արևմտամետ դարձնել, բայց նրանք գիտակցում են, որ Թուրքիան Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ունի իր արտաքին քաղաքական նպատակները, որոնք իրականացնում է, ու չարժե նրան այդ հարցում խանգարել», - ասաց Արեշևը։

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

Այսպիսով, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ռուսական ներկայության այլընտրանքը թուրքական ներկայությունն է։ Իսկ դա կհանգեցնի տնտեսական, մշակութային և գաղափարական էքսպանսիայի։ Արեշևը նշում է, որ հայկական լրատվական դաշտում արդեն տարածվում են թուրքական քարոզչության թեմաներ, որ հայերն ու թուրքերը հիանալի խաղաղ ապրել են, մինչև «չար Ռուսաստանը» և ռուսական բանակի հայ գեներալներն եկան ու սկսեցին գրավել Կարսը, Արդահանը, Էրզրումը և այլն։

Այդպիսի մտքերը արտահայտում են նույնիսկ իշխող խմբակցության կողմնակիցները։Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան կկարողանա զսպել Հայաստանի նկատմամբ թուրքական ոտնձգությունները` նաև հաշվի առնելով Անկարայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների կիրառումը:

151
թեգերը:
քարտեզ, Հայաստան, Սահման, Դեմարկացիա, սահմանապահ, Դելիմիտացիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ սահմանին իրավիճակի սրմանը տանող քայլերից
Արմեն Գրիգորյանը Կարմիր խաչի ղեկավարի հետ քննարկել է սահմանային խնդիրն ու գերիների հարցը
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի

276
(Թարմացված է 09:52 31.07.2021)
Արդեն որոշված է նաև, թե ում կառաջադրի ընդդիմությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր դաշինքները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, ԱԺ–ի իրենց հասանելիք պաշտոնների հարցում համաձայնության են եկել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ընդդիմության ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ»-ը կաջակցի դրան։

«Դրա դիմաց՝ եթե ընդդիմությանը մշտական հանձնաժողովների 3 նախագահի պաշտոն բաժին ընկնի, մեկը կզիջեն Արթուր Վանեցյանի խմբակցությանը, հնարավոր է՝ առաջադրվի Տիգրան Աբրահամյանը, ում 2 դաշինքում էլ լավ են վերաբերվում»,–գրում է թերթը։

Հանձնաժողովներից մեկի (հավանաբար՝ տնտեսական հարցերի) նախագահ կդառնա դաշինքի 3 ուժերից մեկի՝ «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանը, մյուսի նախագահը կլինի ՀՅԴ-ից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին

Հավանաբար, կա՛մ տարածքային կառավարման, կա՛մ սոցիալական հարցերի։ Խոսք է գնում ՀՅԴ-ական 2 նախկին մարզպետների մասին՝ Արթուր Խաչատրյանի և Աշոտ Սիմոնյանի:

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները. հայտարարություն

Հիշեցնենք` հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը  66 650 քվե կամ 5.22%։

Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ  գումարման Ազգային ժողովը։

276
թեգերը:
Տիգրան Աբրահամյան, «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել
Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

0
(Թարմացված է 22:57 31.07.2021)
Հարսանեկան հանդիսությանը ներկա էին միայն հարազատներն ու մտերիմները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ հյուրերի ընդհանուր թիվը 70 է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահի ավագ որդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ դուստրը՝ 23 - ամյա Վիկտորյան, ամուսնացել է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նորապսակների լուսանկարը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram-ալիքը:

Պապը թոռնուհուն՝ Վիկտորիային և նրա ամուսնուն, շնորհավորել է հարսանիքի օրվա առթիվ։

«Դուք գրում եք ձեր պատմությունը...», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարսանիքը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում. ներկա են եղել 70 հյուրեր: Փեսայի անձնական կյանքի, գործունեության մասին տեղեկություններ չկան։

Վիկտորյա Լուկաշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Ալեքսանդրի  դուստրն է, ով այժմ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Վիկտորիան մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է։ Խաղացել է մի քանի ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի յոթ թոռ։

0
թեգերը:
Բելառուս, Ալեքսանդր Լուկաշևիչ, թոռ, հարսանիք, ամուսնություն
Ըստ թեմայի
Բրազիլացի սիրահարները հոգնել են սպասելուց. զանգվածային հարսանիք` համավարակի ֆոնին
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը