Փաշինյանն ու Պուտինը

Կոպիրկինը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի մասին

91
(Թարմացված է 13:41 07.07.2021)
Կարևոր հարցերից մեկը, բնականաբար, լինելու է անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողներին ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որ թեմաներ են լինելու ուշադրության կենտրոնում:

«Քննարկվելու է այն, ինչն անհրաժեշտ կհամարեն քննարկել առաջնորդները։ Բայց, բնականաբար, կքննարկվի նաև անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ներկա իրադրությունը։ Կլինի նաև կարծիքների փոխանակում մեր քաղաքական երկխոսության դինամիկայի, տնտեսության, հումանիտար ոլորտում հարաբերությունների հետագա պահպանման շուրջ», - ասել է ռուս դիվանագետը:

Կողմերը, ըստ Կոպիրկինի, կխոսեն հարաբերությունների հետագա խորացման մասին՝ հաշվի առնելով ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը։

ՀՀ–ն ու Ռուսաստանը հաջորդ տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը:

Առաջնորդներն ամենայն հավանականությամբ կքննարկեն, թե ինչպես ըստ արժանվույն և համապատասխան մակարդակով նշեն այդ իրադարձությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Կարևորը անձնական նվիրվածությունն է. փորձագետը` Նիկոլ Փաշինյանի առաջիկա քայլերի մասին

91
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Արթուր վանեցյան

Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

25
(Թարմացված է 18:17 27.07.2021)
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է հանդես գալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների շարքում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Վանեցյանն այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,–գրել է նա։

Վանեցյանի խոսքով` «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ լրացուցիչ հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։ Օրակարգում 7 հարց է ընդգրկված, որոնցից մեկն էլ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է լինելու։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

25
թեգերը:
Արցախ, հանձնաժողով, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել
Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին
Վանեցյանը բացատրեց` ինչու է ասել «Крым наш», «Я кадровый чекист»
Հովհաննես Հարությունյան

Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»

30
(Թարմացված է 18:22 27.07.2021)
Մարզպետը վստահեցնում է, որ քաղաքական հայացքները պաշտոնից ազատվելու պատճառ չեն դառնա Շիրակի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարունակելու է աշխատանքը նույն պաշտոնում։

«Հետագայում քաղաքական թիմը կորոշի` շարունակեմ այստեղ, այլ աշխատանքի անցնեմ, թե ընդհանրապես չաշխատեմ»,– նշեց նա։

Մարզպետը չբացառեց, որ կարող են կադրային փոփոխություններ լինել. ում աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված չի լինի երկրի հզորացմանը, նրանց հետ ճանապարհը չեն շարունակի, բայց քաղաքական հայացքները երբեք չեն լինի կադրերի ընտրության պատճառ։

«Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու «պողպատե մանդատի» օգտագործումը, որովհետև օր առաջ պիտի շենացնել ու հզորացնել երկիրը»,-ընդգծեց մարզպետը` ավելացնելով, որ Շիրակի մարզում հրաժարական ներկայացրած ընդդիմադիր համայնքապետներ չկան, աշխատող համայնքապետները կշարունակեն աշխատել։

Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Գյումրիում ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրելուն` մարզպետը նշեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել։

Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը որ պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ կարծում եմ` մենք ժամանակ ունենք»,– ասաց նա։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացրեց, որի ընթացքում մի քաղաքացի խորհրդանշական պողպատե մանդատ հանձնեց նրան։ Փաշինյանը նշեց` մանդատում կա մուրճ, սուր, բահ. այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ և ուժեղ Հայաստան կառուցելու համար։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետ է նշանակվել այս տարվա հունվարին:

30
թեգերը:
Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզ, Հայաստան
Армяно-российский центр гуманитарного реагирования

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

0
(Թարմացված է 19:00 27.07.2021)
Կվադրացիկլը բախվել է վագոն-տնակի պատին, երիտասարդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հերթական արտակարգ դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com -ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի 27-ամյա բնակիչ Արտյոմ Մելոյանը «Ռակետա» կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին:

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Վթարի հետևանքով Մելոյանն ու նրա ուղևորուհին՝ Երևանի 17-ամյա բնակիչ Միլենա Բաբասիևան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Տեղում քննություն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

0
թեգերը:
Հայաստան, Վիրավոր, վթար, Սևան